Նիկոլ Փաշինյանն արգելել է Էջմիածնի ոստիկանապետին միջամտել վեհափառի դեմ ակցիային
Վեհափառ Գարեգին Բ-ի դեմ սկսված արշավը ունի իշխանության հովանավորչությունը։ Չնայած Նիկոլ Փաշինյանը քանիցս անդրադառնալով թեմային՝ հերքել է իշխանության կողմից ակցիաների կազմակերպված լինելը, բայց իրականությունը հակառակի մասին է խոսում։ Մեր տեղեկություններով, Էջմիածնի շրջանի ստիկանության պետը՝ տեղեկանալով, որ ցուցարար-ակտիվիստները գրոհել են եկեղեցի ու այնտեղ բռնի ապաստան գտել, ցանկացել է ոստիկանության աշխատակիցների միջոցով կարգ ու կանոն հաստատել Մայր տաճարում։ Սակայն ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրա զանգին ի պատասխան կարգադրել է ՝«Դեռ սպասել», բնականաբար Օսիպյանը ինքնագլուխ որոշումներ չի կայացնում եւ ամեն քայլը համաձայնեցվում է Փաշինյանի հետ։
