ՀՀԿ-ականների որդիներն էլ են բանակ գնում
Այսօր Վանաձորում բանակ են ճանապարհել ամառային զորակոչի նորակոչիկների հերթական խմբին: Վաղ առավոտից Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դիմաց են խմբվել նորակոչիկները, նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները: Նորակոչիկների թվում է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որդին՝ Լեւոն Ասլանյանը: Գրում է «Հրապարակը»:
