Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհ-ում. ռեկտորի օրինախախտումները (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում բուհ-ի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի քաղաքացի ձևակերպվել է որպես պատմության ֆակուլտետի ուսանող։ Նա փաստացի ուսման վարձ չի վճարել, դասընթացների չի մասնակցել, քննություններ կամ ստուգարքներ չի հանձնել։ Սակայն 2009-2015 ուսումնական տարիների ընթացքում՝ հաշվառման մատյաններում, քննական և ստուգողական տեղեկագրերում, ընկերության հրամանագրքում և բարձրագույն կրթության դիպլոմների բաշխման մատյանում լրացվել են կեղծ տվյալներ, արդյունքում՝ քաղաքացու անվամբ դուրս է գրվել կեղծ ավարտական դիպլոմ։ Բացի այդ, պարզվել է, որ Նիկողոս Գասպարյանը 2014-2018 թվականներին ուսանողներից գանձած ուսման վճարների մի մասը չի մուտքագրել բուհ-ի դրամարկղ և խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից։ Հարկային մարմիններին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու արդյունքում, նախնական հաշվարկով, 2015-2017 հարկային տարիների ընթացքում շահութահարկի մասով պետությանը պատճառվել է շուրջ 6.230.000 դրամի վնաս։ Հուլիսի 14-ին փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
«Երևան Վելնես»-ում երեխաների ինքնազգացողությունը վատացել է ջրում քլորի բարձր պարունակության պատճառով Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video) Ապազգային դիրքորոշումները չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը․ Աբրահամյան Վարկավորման մասով «Ամերիաբանկը» գերազանցել է 1 տրլն դրամի շեմը․ շատ կարևոր է ոլորտը․ Առաքելյան (video) Արարատ Միրզոյա՛ն, բա էդ ու՞մ էիք անվանում «ռսի շպիոն»․ Էդուարդ Շարմազանով (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյա՛ն, ճզմիր դրանց, դրանք էլ ձեզ չե՛ն ներելու, որովհետև․․․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am