Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնի դարձավ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում: Հայրապետյանը հայտնել է, որ այս օրերին իր հրաժարականի հարցը չի քննարկվում և այդ մասին մամուլում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությունը: Իսկ նիստը եղել է շարքային նիստ, որի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր:
