Թրամփը Պուտինի նվիրած գնդակը նետել է առաջին տիկնոջը. «Մելանյա, բռնի՛ր» (տեսանյութ)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նրան է նվիրել այս տարի Ռուսաստանում կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակը: «Պարո՛ն նախագահ, Ձեզ եմ տալիս այս գնդակը: Գնդակն այժմ Ձեր կիսադաշտում է»,-ասել է Պուտինը: Թրամփն էլ վերցնելով այն՝ նշել է, որ գնդակը կփոխանցի կրտսեր որդուն՝ Բերոնին, ով ֆուտբոլի սիրահար է: «Մելանյա, բռնի՛ր»,-ասել է Թրամփն ու գնդակը նետել տիկնոջը:
