Անկեղծ խոսակցություն, լավ արդյունքներ. Պուտինն ու Թրամփն ամփոփել են հանդիպման արդյունքները

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բաց եւ անկեղծ քննարկել են առկա խնդիրները: Այսօր նախանշվում են այն քայլերը, որոնք թույլ կտան վերականգնել երկու երկրների հարաբերությունները: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երեկ ավարտվել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի այդքան սպասված առաջին պաշտոնական հանդիպումը: Պայմանավորվածության համաձայն, Թրամփը եւ Պուտինը նախ զրուցել են դեմ առ դեմ՝ միայն թարգմանիչների ներկայությամբ: Ապա տեղի է ունեցել ընդլայնված կազմով երկու պատվիրակությունների հանդիպումը, որին հաջորդել է հանդիսավոր ճաշը: Դրանից հետո տեղի է ունեցել երկու ղեկավարների համատեղ ասուլիսը, հայտնում է Ազատությունը: Պուտինն ասել է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ունեն հատուկ պատասխանատվություն աշխարհի առաջ, քանի որ միջուկային գերտերություններ են: «Կողմերը խոսել են Սիրիայի, Ուկրաինայի, միջուկային սպառազենի մասին, Կորեական թերակղզու զարգացումների եւ հրատապ այլ թեմաների մասին»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ ունենք տարաձայնություններ, բայց դրանք քննարկում ենք: Ասուլիսում նա անդրադարձել է նաեւ 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին ռուսների միջամտությանն առնչվող խնդրին՝ հերթական անգամ պնդելով, որ Մոսկվան երբեւէ չի միջամտել եւ չի միջամտում ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: Նա խոստովանել է, որ ընտրություններում ցանկացել է հաղթող տեսնել Թրամփին, «քանի որ այդ թեկնածուն խոսել է մեր երկրի հետ կապերը բարելավելու անհրաժեշտության մասին»: Նախագահ Թրամփը, իր հերթին, վերստին պնդել է, որ ընտրությունների հարցում ոչ մի պարագայում շահերի բախում չի եղել, որ ինքն ազնիվ պայքարում է հաղթել Հիլարի Քլինթոնին: «ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր է Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը, քանի որ դա են ուզում Ամերիկայի ժողովուրդը, Ռուսաստանի ժողովուրդը եւ ամբողջ աշխարհը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ կողմերը գիտեն համագործակցության արժեքը: Թրամփը նաեւ հիշեցրել է, որ դեռ Երկրորդ աշխարհամարտում երկու երկրները համատեղ պայքարել են ֆաշիզմի դեմ: «Մենք հիմա առաջին քայլերն ենք անում դեպի պայծառ ապագա՝ հիմնվելով համագործակցության եւ խաղաղության արժեքների վրա: Երկխոսություն հաստատելու փորձի մերժումը ոչ մի տեղ չի հասցնի»,- ասել է Թրամփը: Ասուլիսի ընթացքում Թրամփը գովեստով է խոսել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը լավ անցկացման մասին, իսկ Պուտինն ԱՄՆ-ի ղեկավարին նվիրել է առաջնության գնդակը: «Որ ասում եք, թե Սիրիայի հարցում գնդակը մեր դաշտում է, թող հիմա բոլորը տեսնեն, թե ում դաշտում է»,- կատակով ասել է Պուտինը եւ մաղթել, որ ԱՄՆ-ը հաջողությամբ անցկացնի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այնուհետեւ Պուտինի հետ հանդիպման մասին Թրամփը խոսել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, Հելսինկիի գագաթնաժողովում քննարկեցին Սիրիայի, Ուկրաինայի եւ միջուկային զենքի չտարածման հարցերը, ձեռք բերվեցին «լավ  արդյունքներ»: «Մենք խոսեցինք միջուկային սպառազինությունների չտարածման մասին, խոսեցինք Սիրիայի եւ մարդասիրական օգնության, ինչպես նաեւ եւս շատ բաների մասին»,- ասել է Թրամփը: «Մենք երկարատեւ եւ շատ լավ հանդիպում ունեցանք: Մենք քննարկեցինք բազմաթիվ թեմաներ, ներառյալ պատերազմը եւ խաղաղությունը, տնտեսությունը, Ուկրաինան: Մենք առաջին անգամ առանձնացած հանդիպեցինք այդքան երկար, եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց հանգել իրոք լավ հետեւությունների»,- հավելել է Թրամփը՝ ճշտելով, որ այդ հետեւություններից մեկը վերաբերում է Իսրայելին: ԱՄՆ-ի նախագահի գնահատմամբ՝ Պուտինը գագաթնաժողովում ցուցադրեց իր ուժեղ հատկությունները: «Նա ուժեղ էր»,- խոստովանել է Թրամփը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը գնահատում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ուժեղ հատկությունները: «Նա Բիբիի (Բենիամինի) մեծ երկրպագուն է, նա շատ է օգնում նրան եւ այսուհետեւ էլ կօգնի, ինչը շատ լավ է մեզ բոլորիս համար»,- կարծում է Միացյալ Նահանգների նախագահը՝ չճշտելով, թե ինքը կոնկրետ ինչ նկատի ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Այսպիսով, երկու գերտերությունների ղեկավարների առաջին հանդիպումը 2016-ի թվականի ընտրություններից հետո ավարտվել է: Նշենք նաեւ, որ դա առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժողովն էր 2010 թվականից հետո:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
«Երևան Վելնես»-ում երեխաների ինքնազգացողությունը վատացել է ջրում քլորի բարձր պարունակության պատճառով Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video) Ապազգային դիրքորոշումները չեն կարող ստվերել հայրենիքի պաշտպանի առաքելությունը․ Աբրահամյան Վարկավորման մասով «Ամերիաբանկը» գերազանցել է 1 տրլն դրամի շեմը․ շատ կարևոր է ոլորտը․ Առաքելյան (video) Արարատ Միրզոյա՛ն, բա էդ ու՞մ էիք անվանում «ռսի շպիոն»․ Էդուարդ Շարմազանով (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյա՛ն, ճզմիր դրանց, դրանք էլ ձեզ չե՛ն ներելու, որովհետև․․․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am