Երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ, զինկոմներ.Արսեն Թորոսյանը
«Նախկինում ևս եղել են նման բացահայտումներ, բայց զայրանալին այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ, զինկոմներ: Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել, որովհետև նույն ճակատագրին են արժանանալու»,-ՀՀ կենտրոնական հավաքակայանում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ԱԱԾ-ի երեկվա բացահայտմանը:
