ԱՄՆ-ները ջանք չեն խնայում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար. «ՀԺ»

«Մեկ շաբաթ է, Սերժ Սարգսյանը վոյաժների մեջ է՝ Մոսկվա, Հունաստան, Կիպրոս, երեկ արդեն Բրյուսելում էր, որտեղ մասնակցում էր ԵԺԿ գագաթնաժողովին, իսկ մոտ օրերս կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Դիվանագիտական շրջանակները հայտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, առավելապես ԱՄՆ-ը, ջանք չեն խնայում գագաթնաժողովի ընթացքում Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար։ Ադրբեջանական կողմը արդեն պաշտոնապես հայտնել է, որ Ալիևը մասնակցելու է ԱՄՆ-ում սպասվող գագաթնաժողովին։ Ի դեպ, ԱՄՆ-ում է լինելու նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Թերևս պատահական չէր, որ սպասվող այցին նախորդեց Սարգսյանի այցը Մոսկվա։ ԱՄՆ այցին ընդառաջ Ալիևը երեկ ազատ է արձակել տասնյակ քաղբանտարկյալների, որոնց առկայությունն իրենց հերթին ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների սրման պատճառ էին դարձել: Սահմանին հայկական կողմի երեկվա զոհն էլ խոսում է այն մասին, որ իրավիճակն առաջիկա օրերին ավելի է սրվելու։ Հիշեցնենք, Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը մեծ դժվարությամբ կազմակերպվեց 2015-ի դեկտեմբերին, Բեռնում։ ԼՂ շուրջ բանակցություններն այս փուլում փակուղային են։ Թուրքական կողմը շարունակում է ջանքերը ԱԽ ձևաչափը փոխելու ուղղությամբ»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am