Կոնտակտները շարունակվելու են. Տիգրան Բալայանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

«Սա ճանաչողական հանդիպում էր:Այս պահին չեմ կարող ասել, որ ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են։ Ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված տեսակետ կա, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, և ինչ-որ «պաուզա» պետք է վերցնել և դրանից հետո նոր շարունակել։ Մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի վրա։ Ե՛վ վարչապետ Փաշինյանը, և՛ արտգործնախարար Մնացականյանն են ընդգծել, որ կարևորագույն հարցն Արցախի անվտանգության հարցն է, որի ապահովման սկզբունքով ենք մենք առաջնորդվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով օրերս Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին։ ՆԱՏՕ-ի հռչակագրի գնահատականների հետ կապված բավականին իրարամերժ տեսակետներ կան դիտարկմանը, Տ. Բալայանն ասաց, որ ինքը տեղյակ է այդ մեկնաբանություններին և գնահատականներին.

«Բայց նաև չեմ ուզում այստեղ զբաղվել լեզվաբանական վերլուծություններով։ Հստակ է, որ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի հռչակագրում ամրագրված է, որ հիմնախնդիրները պետք է կարգավորվեն գործող ձևաչափում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Սա այն է, ինչ ասում ենք մենք:Խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման հարցը քննարկվել է ամենաուղիղ ձևով։ Խոսքը առաջին հերթին ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին է»,ասաց Բալայանը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am