Նիկոլի վենդետան ու գործընկերների «հաշվեհարդարը»

Նիկոլ Փաշինյանը վենդետա է սկսել նույնիսկ կոալիցիոն գործընկերների նկատմամբ՝ ցույց տալով, որ իրենց հետ համագործակցությունը կայացել է պարտադրված՝ ելնելով սեփական շահերից, բայց այսուհետ չի պատրաստվում հաշվի նստել նրանց հետ, ըստ էության այն պատճառով, որ նախկինում Փաշինյանն անձամբ է քննադատել ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին՝ ՀՀԿ-ի կցորդը լինելու հարցում։ Գործընկերների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը դրսեւորվեց մի քանի օր առաջ։ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների ընթացքում կառավարությանն առընթեր հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն առանց վարանելու հայտարարեց, թե ով ինչ կարծիք ուզում է հայտնի, միեւնույն է, կառավարությունը իր նախագիծն է առաջադրելու ու ոչ մեկ չի կարող նրան պարտադրել հաշվի նստել քաղաքական ուժերի առաջարկների հետ։ Կառավարության լիազոր ներկայացուցչի այս հայտարարությունը ոտքի է հանել կոալիցիոն գործընկերներին։ ԲՀԿ -ական Նաիրա Զոհրաբյանը վաղը պատրաստվում է առաջարկել, որպեսզի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներից խորհրդարանական ձևաչափը դադար վերցնի: «Մենք առաջարկում ենք, որ երկու ֆորմատները համատեղվեն, բայց կարծես կառավարության համար դա ընդունելի չէ, եթե իհարկե Դանիել Իոաննիսյանը ներկայացնում է կառավարության տեսակետը: Այս փուլում ես չեմ տեսնում, թե ի՞նչ պետք է անի խորհրդարանական ֆորմատը»,- ասաց նա: Քննարկումներից նա տպավորություն չի ստացել, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է շրջանցել իր նախկին հայտարարությունները`ԸՕ փոփոխությունների եւ արտահերթ ընտրությունների շուրջ պայմանավորվածություններում կոնսենսուսով առաջնորդվելու մասին: Զոհրաբյանն ամեն օր խորհրդակցությունների մեջ է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ եւ ոչ նրանից, ոչ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նման բան չի լսել: Դժգոհությունը չի թաքցրել նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ «Քաղաքական ուժերը, նրանք որոնք Ազգային ժողովում կան, բացի ՀՀԿ-ից, արտացոլված են նաև կառավարությունում: Կառավարության մեջ մեր ներկայացուցիչներն ի՞նչ պետք է անեն, նորից առաջանալու է այդ հարցը, եթե կառավարությունը փորձի իր նախագիծը ներկայացնել: Մենք, օրինակ, պետք է պաշտպանենք այն թեզերը, որոնք համաձայնեցրել ենք և որոնք մեզ համար ընդունելի են: Մենք չենք ուզում, որ այդ վիճակն առաջանա, մենք ուզում ենք հանգել կոնսենսուսային ինչ-որ նախագծի»,- ասաց նա՝ հավելելով, որ նույն այդ կոնսենսուսով էլ պետք է գնալ արտահերթ ընտրությունների: Ռուստամյանի խոսքով՝ ճիշտ կլինի, որպեսզի արտահերթ ընտրությունն անցկացվի քաղաքական ուժերի համաձայնությամբ, որպեսզի շատ հարցեր սահուն լինեն: Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի մշակման հարցով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի առաջարկներին խորհրդարանական ուժերը համաձայն չեն: Ռուստամյանն ասաց, որ առայժմ իրենք հակված են կարծել, թե այդ առաջարկները հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի տեսակետն են, ոչ թե կառավարության: «Մենք այսօր պաշտոնապես դրա հիման վրա չենք կարող ասել, որ կառավարության տեսակետն է: Պետք է ձգտել չգնալ երկու նախագծերի ճանապարհով, այլ համաձայնեցնել տեսակետները, գտնել այն ընդունելի տարբերակը, որի հիման վրա կարող է ձևավորվել կոնսենսուս»: Հարցին, թե իրենց կարծիքով՝ կառավարությունը հաշվի չի՞ առնում կուսակցությունների տեսակետն այս հարցում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ չի ուզում իր որոշ տպավորությունների մասին բարձրաձայնել: «Ես իսկապես կոչ կանեի, որ որևէ մեկը չփորձեր սեփականացնել ճշմարտությունը և պարտադրել իր տեսակետը: Դա մեզ երբեք լավ տեղ չի տանի, անցել ենք այդ ճանապարհը: Միշտ պետք է փոխզիջումների ճանապարհ ունենալ, անզիջում ու կոշտ դիրքորոշումները խափանում են համաձայնությունները»։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները հենց այդ նիստի ընթացքում էին Իոաննիսյանին դաստիարակչական խորհուրդներ տվել, սակայն, երբ խնդրի մասին բարձրաձայնում են կոալիցիոն գործընկերները, սա արդեն լրջացնում է հարցը, քանի որ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը թքած ունի Վենետիկի հանձնաժողովի պահանջին՝ կոնսեսուսային նախագիծ ընդունելու հարցում։ Անի Սահակյան

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am