ՆԱՏՕ-ն և ղարաբաղյան հարցը

ԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում քաղաքական կամք դրսեւորել եւ բանակցությունների միջոցով լուծել հակամարտությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին ուղղված «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցերին ի պատասխան՝ Դաշինքը կողմերին կոչ է արել կառուցողական լինել։ «Դաշնակիցների համար նման ձգձգված հակամարտությունների շարունակականությունը հատուկ մտահոգության առիթ է։ Մենք շարունակում ենք Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը դիտարկել որպես եվրատլանտյան անվտանգության հիմնարար տարր։ Մենք շարունակելու ենք համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ գործնական առումներով»,- նշված է Ստոլտենբերգի պատասխանում։ ՆԱՏՕ-ն շեշտում է, որ հակամարտությունը ոչ միայն մտահոգության առիթ է, այլեւ «խանգարում է տարածաշրջանի ժողովուրդներին՝ որպես եվրատլանտյան համայնքի անդամների, հասնել իրենց ամբողջական ներուժին»։ Ի պատասխան  հարցին, արդյո՞ք Ղարաբաղը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին, Դաշինքը հայտարարել է, որ բանակցությունների հարցում թեեւ դերակատարում չունեն, բայց շահագրգռված են այս գործընթացում եւ քաջալերում են բոլոր կողմերին՝ շարունակել խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարել է նաեւ, որ շարունակում է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը։ Այս համատեքստում Դաշինքը կշարունակի աջակցել բոլոր ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում առկա հակամարտությունների խաղաղ հանգուցալուծմանը՝ «հիմնված այս սկզբունքների եւ միջազգային օրենքի, ՄԱԿ-ի Խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»։ ՆԱՏՕ-ն հրաժարվել է կարծիք հայտնել, թե ինչպես է հնարավոր խուսափել առաջնագծում մարդկային կորուստներից, եւ արդյո՞ք դիպուկահարները պետք է հեռացվեն առաջնագծից։ «Բանակցային ջանքերն առաջ մղողը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք Մինսկի խմբի դերակատարությանը եւ առանձին ՆԱՏՕ-ի դերակատարության կարիք չենք տեսնում։ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում չի փոխվել»,- ասված է պատասխանում։  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am