Կախաղան՝ սեփական ձեռքերով

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում հուլիսի 10-ին նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, զինվորական քննչական գլխավոր վաչության պետ Հայկ Գրիգորյանը, որին որպես իրեն փոխարինող նշանակել էր Աղվան Հովսեփյանը: Չնայած երիտասարդ տարիքին՝ 42-ամյա Հայկ Գրիգորյանը համակարգում հարուստ փորձ ունի: 2001 – 2006 թթ. աշխատել է ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորներում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ: 2006 թվականից տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Նույն տարվա սեպտեմբերին գործուղվել է ՌԴ ՊՆ Ռազմական համալսարանի ադյունկտուրա: 2009 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2009 թվականի դեկտեմբերի 21-ից ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շարունակել է ծառայությունը ՀՀ ՊՆ քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչի պաշտոնում: 2011 – 2014 թթ. – ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի տեղակալ: 2014թ. – 2015 թվականի հունվարի 14-ը – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:2015-ի հունվարից մինչեւ Քննչական կոմիտեի պետի պաշտոնը զբաղեցնելը նա ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն էր, զինվորական քննչական գլխավոր վարչության պետը: Չնայած Հայկ Գրիգորյանը հարուստ կենսագրություն ունեցող երիտասարդ է, ուսյալ, սակայն նրա նշանակումը խիստ անհասկանալի էր մի քանի դրվագներով: Առաջին հերթին նա համարվում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի անձանցից մեկը, ում Սերժ Ազատիչը երեք տարի առաջ տեղափոխեց համակարգ՝ նախապատրաստելով որպես Աղվան Գառնիկիչի ժառանգորդ, վերջինիս հետ նույնպես ջերմ հարաբերություններ ուներ: Մամուլում գրվեց, որ Հայկ Գրիգորյանի լոբբինգով են զբաղված նաև Պնախարար Դավիթ Տոնոյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Սակայն նա այն պաշտոնյան է, որ մինչև օրս «սևազգեստ մայրերի» բարձրացրած հարցերին ոչ մի լուծում չի տվել, ինչպես պաշտպանության նախարարությունում համապատասխան վարչությունը ղեկավարելիս, այնպես էլ Քննչական կոմիտեում: Գնահատականներ են հնչում, որ Հայկ Գրիգորյանի նշանակմամբ կառույցը կդառնա ՊՆ-ի և դատախազության կցորդ, իսկ Աղվան Հովսեփյանն էլ ստվերային կառավարում կունենա համակարգում: Հետաքրքրքրական է, թե ինչը ստիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին կատարել այս նշանակումը, եթե օրենսդրական արգելք չկա եւ կարող էր կառույցի ղեկավար նշանակվել ցանկացած մեկի: Վարչապետի խոսքից կարելի է հասկանալ, որ իր թիմում չկան նման պրոֆեսիոնալ կադրեր, ինչպիսին Հայկ Գրիգորյանն է: Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով վերջինիս շեշտել է «Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության մեջ և ՔԿ-հասարակություն հարաբերություններում: Կարծում եմ, որ այս նշանակման տրամաբանությունը պարզ է. մենք ուզում ենք, որ ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում, այնպես էլ հանրային պետական կյանքի բոլոր բնագավառներում տեղի ունենա որակյալ սերնդափոխություն, ինչի արդյունքում այն լավագույնը որ կա, գոյություն ունի, այդ թվում՝ ՔԿ-ում, պահպանվի, զարգանա, իսկ այն նեգատիվը, որը նույնպես գոյություն ունի, այլևս գոյություն չունենա»,- ասել է վարչապետը ու կարեւորել կոռուպցիայի դեմ պայքարն ու օրինականության հաստատումը: Նա ասել է, որ նոր իշխանությունը խնդիր չի դրել մարդկանց բանտերը լցնել.<<Մեր խնդիրն է՝ ՀՀ-ում օրիանականություն ապահովելը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաև պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչև վերջին լուման վերականգնելը: Հույս ունեմ, որ ՔԿ-ն իր հսկայական ռեսուրսով, եռանդով և անկեղծորեն կլծվի այս գործին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, նա որոշել է նախկին իշխանության դեմ պայքարը շարունակել սեփական գործիքով, կամ այլ կերպ ասած՝ սեփական ձեռքերով նրանց կախաղան հանել: Անի Սահակյան

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am