«Հայաստանը, կարծես թե, սկսում է «կենտրոնանալ» և բարձրաձայն հնչեցնել հայկական շահերը». Ռուբեն Կարապետյան

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ, որ Հայաստանը կարծես թե սկսում է «կենտրոնանալ» և բարձրաձայն հնչեցնել հայկական շահերն ու վարել ինքնուրույն քաղաքականություն: Կարծում եմ, ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի առաջին այցը եվրոպական մայրցամաք, այն էլ Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում, ազդարարեց հենց վերոհիշյալը: Առաջին անգամ ՀՀ անկախությունից ի վեր Արևմուտքի հետ մեր համագործակցության մեջ որակապես ՆՈՐ մոտեցումներ հնչեցվեցին ու շեշտադրումներ արվեցին: Մինչ թավշյա հեղափոխությունը Երևանի հարաբերությունները ԵՄ և ԱՄՆ-ի հետ ավելի շուտ «ուսուցիչ-աշակերտ» փոխհարաբերությունների էին նման, երբ կարգապահ վարքի համար ուսուցիչը տարբեր ձևով խրախուսում էր աշակերտին: Ուսուցչի պարտադրանքով «Ժողովրդավարական» բարեփոխումների ձևական իրականացումը Հայաստանի նախկին իշխանությունների համար Արևմուտքը սիրաշահելու լոկ միջոց էր՝ սուր քննդատությունից խուսափելու, ընտրությունների ժամանակ մեղմ դիրքորոշում ակնկալելու համար: Ն.Փաշինյանը իր Բրյուսել այցի ընթացքում վերջ դրեց հարաբերությունների այդ արատավոր ձևաչափին: Օդանավակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը հստակեցրեց. 1.Հայաստանը Արևմուտքի աջակցության «հայցողի»՝ խնդրողի դերում այլևս հանդես չի գալու... 2.Հայաստանի համար ժողովրդավարությունը արտաքին կողմնորոշում չէ այլ`ժողովրդական պահանջ, սկզբունք և կենսակերպ: Այն որևէ սակարկման առարկա չէ... 2. Հայաստանը վճռական է իրականացնել բարեփոխումները անկախ Արևմուտքի ցանկությունից և օժանդակությունից... 3.Հայաստանը այսուհետ դատելու է Արևմուտքի գործողությունները ոչ թե վերջինիս հայտարարությունների այլ՝ նրա վարած իրական քաղաքականության հիման վրա, որը պետք է լինի ծանրակշիռ ու էական, ի տարբերություն նախկինում՝ ձևական և անարդյունք օժանդակության... Սա իմ սրտով էր: Հուսով եմ, որ սա մեր երկար սպասված ԱՆԿԱԽ արտաքին քաղաքականության ձևավորման սկիզբն է»:

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am