Հեյդար Ալիևի` «Մեկ ազգ, երկու պետությունը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ պաշտոնական այցով Թուրքիայում էր: Ըստ նախնական պայմանավորվածության՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը պետք է լիներ Բաքվում, սակայն կիրակի երեկոյան Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով որոշվեց Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության 5-րդ նիստը անցկացնել Թուրքիայի մայրաքաղաքում: Էրդողանն ու Ալիևը երեկ հերթական անգամ «եղբայրական» հարաբերությունների և «մեկ ազգ, երկու պետություն» ցուցադրությունն էր` բուռն ծափահարությունների ներքո... Առավոտյան նախագահ Էրդողանը ադրբեջանցի գործընկերոջը դիմավորել է Անկարայի նախագահական պալատում: Մի շարք նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ պաշտոնական արարողությունից հետո նախագահները առանձնազրույց են ունեցել, ապա մասնակցել երկկողմ համագործակցության նիստին: Նիստից հետո համատեղ ասուլիսում Թուրքիայի նախագահը ևս մեկ անգամ դատապարտել է Անկարայի ահաբեկչությունը՝ ընդգծելով՝ ահաբեկիչները չեն հասնելու իրենց նպատակին և երբեք չեն կարողանալու ծնկի բերել Թուրքիային, ընդհակառակը, իրենք են ծնկի գալու: Էրդողանը շնորհակալություն է հայտնել պաշտոնական Բաքվին ցուցաբերած աջակցության համար և հայտարարել, որ եղբայրական Ադրբեջանը Թուրքիայի սև օրվա բարեկամն է: Ալիևն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը այսօր աշխարհում ամենամտերիմ երկրներն են: Նա նշել է, որ Թուրքիան Էրդողանի կառավարության շրջանում մեծ զարգացում է ապրել, ինչը ամենից շատ Ադրբեջանին է ուրախացնում: Ալիևը հատուկ երախտագիտություն է հայտնել Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես Ադրբեջանի կողքին լինելու համար: Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության 5-րդ նիստի արդյունքում երկու երկրների միջև վեց համաձայնագիր է ստորագրվել հիմնականում էներգետիկայի, տրանսպորտի և ռազմական ոլորտներում համագործակցության շուրջ: Թուրքական մամուլը Ալիևի այցը բարեկամական ժեստ է որակել՝ հիշեցնելով, որ Էրդողանի այցը Ադրբեջան հետաձգվում է արդեն երկրորդ անգամ՝ ահաբեկչական հարձակումների պատճառով: Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների` տետ-ա-տետ ձևաչափով հանդիպումից հետո մեկնարկել է Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 5-րդ նիստը։ Էրդողանը նշել է. «Մենք պետք է Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստն անցկացնեինք Բաքվում, սակայն ահաբեկչությունից հետո նախագահ Իլհամ Ալիևն առաջարկեց նիստն անցկացնել Անկարայում։ Այդ քայլը կարևոր է Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ պայքարի տեսանկյունից։ Համարում եմ, որ դա ևս մեկ անգամ ապացուցում է հանգուցյալ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» խոսքերի ճշմարտացիությունը։ Ադրբեջանն այն ընկերներից է, որոնց ճանաչում ես դժբախտության ժամանակ։ Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հաշվի առնել եղբայրական այս ուղերձները և դրանից եզրակացություններ կատարել»։ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ապրիլի ժամանելու է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է միջմշակութային երկխոսության միջոցառմանը (ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի գլոբալ 7-րդ ֆորումին): Նա կարևորել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի շփումների շարունակումը. «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստերը հերթականությամբ կանցկացվեն Թուրքիայում ու Ադրբեջանում։ Հետագայում մեր շփումները կշարունակվեն։ Ստամբուլում անցկացվելու է Իսլամական համագործակցության նիստը, որտեղ մենք նորից կհանդիպենք։ Ապրիլի 25-26-ին միջմշակութային երկխոսության միջոցառման կապակցությամբ ես կլինեմ Բաքվում։ Մենք նաև կհանդիպենք Վաշինգտոնում՝ միջուկային գագաթնաժողովի շրջանակներում»։ Ալիևը Անկարայում անցկացված Թուրքիայի ու Ադրբեջանի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ նիստի ավարտից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք ձգտելու են ժամանակին իրագործել TANAP և TAP գազատարների նախագծերը։ Ալիևն ընդգծել է, թե հավատում է, որ իրենք երկու տարի անց նշելու են TANAP գազատարի բացումը։ Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենք այդ հարցում աջակցել և աջակցելու են Ադրբեջանին։ Իսկ Ալիևը Թուրքիային շնորհակալություն է հայտնել Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցության համար։ Ապա, նա անդրադարձել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությանը. «Այդ ոլորտում Թուրքիայի հաջողություններն ամրապնդում են Ադրբեջանի պաշտպանական պոտենցիալը»։ Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն աստիճանաբար կխորանա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` հավելելով. «Մեր համագործակցությունը խորանում է, զարգանում, և այսօր այն հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի: Այսօր Թուրքիան և Ադրբեջանն իրար ամենամոտ երկրներն են համաշխարհային մասշտաբով»: Ալիևն ընդգծել է, որ երկրներն իրականացնում են լուրջ գործունեություն շատ ոլորտներում. «Մեր համագործակցությունը անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի, տրանսպորտի, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում ունի հրաշալի պատմություն, և ես վստահ եմ, որ այդ համագործակցությունն աստիճանաբար կխորանա»: Թամար Բագրատունի

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am