Ո՞րն է «Ելքի» փորացավը, ինչո՞ւ էին ցանկանում հենց օգոստոսի 8-ին ընտրությունը

Ո՞րն է «Ելքի» փորացավը, ինչո՞ւ էին ցանկանում հենց օգոստոսի 8-ին անցկացնել քաղաքապետի ընտրությունը: Այդ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ելույթից դա փոքրիշատե պարզ դարձավ: Նա ցանկանում է, որ Երեւանի ավագանին քաղաքապետ չընտրի, ինչը կառավարությանը հնարավորություն է տալիս ըստ էության լուծարել գործող ավագանին ու նշանակել արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, ի դեպ, որ մայրաքաղաքի (ինչպես նաեւ արդեն մի շարք խոշոր քաղաքների) ավագանին ձեւավորվում է համամասնական ընտրակարգով: Է՜հ, ավագանու արտահերթ ընտրություննե՞րը, էլի խնդիր չէ: Որքան շուտ՝ այնքան լավ: Բայց ոչ, արի ու տես, որ «Ելք» խմբակցության ղեկավարը կարծում է, որ ավագանու ՀՀԿ խմբակցությունը հատուկ է ուզում քաղաքապետի ընտրության, իսկ այս դեպքում, փաստորեն չընտրության (որ արտահերթի օրենսդրական հիմք ստեղծվի) օրը շուտ նշանակել, որ հնարավոր արտահերթ ընտրությունների նախապատրաստական շրջանը ամռան շոգերին համընկնի, իսկ ընտրահանձնաժողովներն ու նաեւ իրենք չկարողանան լավ պատրաստվել, որ… պետությունը լրացուցիչ ծախսերի տակ ընկնի եւ այսպես շարունակ: Մի խոսքով, երիտասարդը մի ամբողջ դավադրություն բացահայտեց, ու թե. «Դա սաբոտաժ է պետության դեմ, որովհետեւ ընտրությունն այսպես թե այնպես կայանալու է, բայց ինչ գնով է կայանալու, դա որոշելու ենք մենք…»: Այսինքն՝ Երեւանը մեկ ամիս անքաղաքապետ թողնելը սաբոտաժ չէ, օր առաջ նոր քաղաքապետ ընտրե՞լն է սաբոտաժ: Եվ առհասարակ, եթե «Ելքը» քաղաքական որոշում ունի՝ գործընթացները տանել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ հարուցելու հունով, ի՞նչ տարբերություն. հուլիսի 16-ից դրա հաշվարկը լինի՞, թե՞ օգոստոսի 8-ից: Ամռան տա՞պն է խանգարելու: Ճիշտն ասած, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում որակի ապահովման մասնագետ աշխատած, 4 տարի սրանից առաջ ՏՏ ոլորտում նախագահ Սերժ Սարգսյանի ամենամյա մրցանակաբաշխությանը որպես «Լավագույն բակալավր» պարգեւատրված 24-ամյա երիտասարդից կարելի էր ավելի հավասարակշռված ու լուրջ մոտեցում ակնկալել: Բայց Դավիթ Խաժակյանն ու նրա ելույթի շնորհիվ նաեւ «Ելքը» անլուրջ տպավորություն թողեց: Ամենակարեւո՛րը, թե ինչո՞ւ է Դ.Խաժակյանի ու «Ելքի» մոտեցումն անլուրջ տպավորություն թողնում: Բանն այն է, որ տեւական ժամանակ «Ելքը» ձգտում էր Տարոն Մարգարյանի հրաժարականին: Մոտ 2 ամիս: Լավ, բա այդ երկու ամսվա ընթացքում հնարավոր չէ՞ր կոնկրետ մոտեցումներ ձեւակերպել, նախապատրաստական աշխատանքներ տանել, որոնց մասին այսօր մուննաթախառը տրտնջում են երիտասարդ թավշահեղափոխականները՝ քննությանը վատ պատրաստված ուսանողի նման: Ավելին՝ այդքան դժվա՞ր է, որ իրենց խմբակցության շարքերից թեկնածու առաջադրեն, պայմանավորվածության գան գործող ավագանու մեծամասնության, այսինքն՝ ՀՀԿ-ի հետ ու ընտրեն քաղաքապետ կամ «միջանկյալ քաղաքապետ» ու անցնեն գործի, այսինքն՝ լծվեն աշխատանքի: Գուցե թեկնածո՞ւ չունեն: Բայց չէ, նույն «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը երեկ ասում էր, որ մի քանի թեկնածություն դիտարկվում է: Սա էլ է, գիտե՞ք, հետաքրքիր: Եթե թեկնածուներ եք դիտարկում, ապա արտահերթի չեք գնում, եթե արտահերթի եք գնում, ապա մյուսների հետ պայմանավորվում եք, որ թեկնածություն չառաջադրեն: Այլապես ստացվում է, որ «Ելք»-ում ճառ ասողների պակասություն չկա, ինչպես չկա «զանգ կախող»: Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am