Չարդարացված հույսեր ու խորացող թշնամություն

Երեկ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրություն էր ուղարկել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում կայանալիք ընտրություններում թեկնածությունն առաջադրած Փաշինյանի կուսակից Սասուն Միքայելյանի կողմից ներկայացված մարդկանց ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու վերաբերյալ։ Դրանից առաջ մի քանի օր մամուլը գրում էր այդ հարցում Արամ Մանուկյանի հետ Փաշինյանի բանակցությունների մասին, ինչը փաստորեն հաջողությամբ չի պսակվել եւ Փաշինյանը ստիպված ապավինել է նամակագրության ժանրին. «Հուսամ ոչ մի խնդիր չի առաջանա, առավել ևս, որ ԱԺ-ում ներկայացված ՀԱԿ խմբակցության 7 պատգամավորներից 4-ն արդեն իսկ կողմ են արտահայտվել»,- ասված էր Փաշինյանի գրության մեջ, խոսքը ըստ էության Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Ստեփան Դեմիրճյանի մասին է: Մինչդեռ Փաշինյանի հույսերը չարդարացան: Նախ ողջ օրը ՀԱԿ խմբակցության <<գծի>> մեջ գտնվող պատգամավորները հեգնեցին Փաշինյանի՝ իրենց հետ շփվելու մեթոդները՝ խուսափելով բուն ատասխանից, իսկ երեկոյան ՀԱԿ խմբակցության մամլո պատասխանատու Արմեն Խաչատրյանի անունից պատասխան գրություն տարածվեց, որում ասված է. «Խմբակցության որևէ անդամ նիստերի օրակարգում մատնանշված հարցը չի բարձրացրել: Խմբակցության որևէ որոշում, այդ թվում՝ վերոհիշյալ հարցի կապակցությամբ, կարող է ընդունվել համաձայն խմբակցության Կանոնադրության՝ իրավազոր նիստում, խմբակցության անդամների կեսից ավելիի՝ առնվազն 4 ձայնով: Զարմանալի է, որ խմբակցության նիստին անձամբ ներկայանալու և հարց բարձրացնելու փոխարեն պատգամավորը նամակ է ուղարկում՝ միաժամանակ իրեն իրավունք վերապահելով խոսելու խմբակցության այլ անդամների անունից, ինչը սկզբունքորեն անընդունելի է»: Այն, որ Փաշինյանն իսկապես գործընկերների հետ հաղորդակցվելու լավագույն տարբերակը չի ընտրել, կհամաձայնեն շատերը, հատկապես քաջ գիտակցելով, որ նման պահվածքով հայտնվելու է ՀԱԿ ղեկավարության քննադատությունների թիրախում ու պարզ ասած՝ գործը փչացնելու է: Եթե, Նիկոլ Փաշինյանի համար գերխնդիրը Սասուն Միքայելյանի հաղթանակն է ու Հրազդանում ընտրությունների վերահսկումը յուրայինների միջոցով,այլ ոչ թե նախկին դաշնակիցներին պախարակելը, ապա կարելի ու հարկավոր է որոշակի <<զիջումների>> անգամ գնալ, խնդրել-համոզել նախկին թիմակիցներին: Մյուս կողմից՝ անհասկանալի է նաեւ ՀԱԿ-ականների պահվածքը: Իրականում Փաշինյան-ՀԱԿ հերթական միջադեպը հերթական անգամ գալիս է ապացուցելու, որ միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորման մասին հնչող կոչերն ու հորդորները անպատասխան են մնալու: Ընդդիմության համար հանուն ընդհանուր նպատակների կոմպրոմիսների գնալու տարբերակները բացառված են: Նույնիսկ այնպիսի մի աննշան խնդրում, ինչպիսին կարելի է դիտարկել ընտրությունների ընթացքը վերահսկելու գործառույթը, համաձայնության եզրեր չկարողացան գտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու ՀԱԿ-ը: Մինչդեռ ոչ վաղ անցյալում այս երկու խմբերը դաշնակիցներ էին, իսկ հիմա ՔՊ կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում ՀԱԿ-ը վերջնականապես լվաց իր ձեռքերը: Կդիմի՞ արդյոք Փաշինյանը եւ կպահանջի՞ խմբակցության նիստ հրավիրել,մանավանդ որ ինչպես ինքն է հայտարարում պահանջվող չորս ձայնն արդեն ունեն, հիմա ամենաառանցքային հարցը սա է: Այլապես կնշանակի, որ գերխնդիրը ոչ թե դա էր, այլ նախընտրական հակաքարոզչությունը: Անի Սահակյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am