Ո՞վ է «քցել» Սերժ Սարգսյանին «դրսից». Ուշագրավ խոստովանություն ներսից՝ Ալիևի հայաստանյան ակնարկների ֆոնին

Երեկ, կարելի է ասել, ցնցող հայտարարությամբ է հանդես եկել Ալիևն անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ուղղակի ակնարկելով, որ Ադրբեջանն էլ է դեր խաղացել Հայաստանի իշխանափոխության հարցում, ինչի արդյունքում այդ երկրի վարչապետ է դարձել Նիկոլ Փաշինյանը։ Ելույթ ունենալով ադրբեջանական կառավարության նիստում` Ալիևն ասել է, թե հայ ժողովուրդը կրկնում է իր խոսքերը։ «Ես ԱՄՆ ամբիոնից ասել եմ, որ Հայաստանում եղել է կոռուպցիոն խունտայի ռեժիմ։ Այժմ դա կրկնում է հայ ժողովուրդը։ Ես ասել եմ, որ դա արյունախում, գողական, քրեածին ռեժիմ է։ Այժմ դա կրկնում է հայ ժողովուրդը: Հայ պետականությունն արդեն կործանվել է։ Միաժամանակ, արդարությունը հաղթել է, արյունախումների խումբը թողել է իշխանությունը։ Այստեղ եղել է նաև մեր դերը։ Չեմ ուզում հիմա սա ուռճացնել»,– ասել է Ալիևն ու հավելել, որ Հայաստանը գտնվում է տնտեսական փակուղում, ուր նրան տարել են ադրբեջանական իշխանությունները։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Բաքուն կհասնի իր նպատակին և կվերադարձնի իրեն Լեռնային Ղարաբաղը։ Իհարկե, Ալիևի «շյուստրիանալու» գործոնը պարզ է: Նա ցանկանում է ցույց տալ, որ իբր Հայաստանի հասարակությունը երկրի մեկուսացվածության պատճառով է դուրս եկել ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության, ինչը, իհարկե, ոչ մի աղերս չունի իրականության հետ: Հայաստանի հասարակությանը ո՛չ Թուրքիայի հետ սահմանի, ո՛չ էլ Ադրբեջանի հետ հարևանություն անելու մասին է երազում: Ալիևի բարբաջանքը ընդամենը տեղավորվում է նրա քարոզչական «տրյուկների» մեջ, նա ձգտում է ցույց տալ, թե իբր Հայաստանին քննադատելու առումով հասել է որոշակի նպատակների: Բայց արդյոք Հայաստանի նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում լինելու են պակաս կոշտ, քան նախկին իշխանությունը... Ահա, այստեղ է, որ Ալիևը պատասխան չունի: Ի դեպ, այս օրերին ոչ միայն Ալիևն է «աշխատում» Հայաստանի ուղղությամբ, այլև ռուս ադրբեջանամետները՝ Դուգինն ու Շևչենկոն, որոնք դարձյալ հանդես են գալիս Հայաստանից զիջումներ պահանջելու իրենց հին «երգերով» և նշել են, թե իբր Հայաստանի նախորդ իշխանությունների հինգ շրջաններ հանձնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օրերս անդրադարձել է այդ թեմային՝ նշելով, որ Սերժ Սարգսյանին ազերպրոպի կողմից վերագրվող «խոստումները» աբսուրդային են, և որ Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում հայկական կողմը շեշտը դրել է բացառապես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և նրա իրականացման վրա: «Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները չեն կարող ստվերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, բայց առաջին հերթին՝ Հարավային Կովկասում հենց ռուսական պետական շահերին դեմ աշխատող մարդկանց ջանքերով: Եվ որպես հետգրություն. Եթե Սերժ Սարգսյանին վերագրվող «խոստումը» իրականությանը համապատասխաներ, ապա ակնհայտ է, որ միջազգային և աշխարհաքաղաքական բազմաթիվ շրջանակներ ջանք չէին խնայի Հայաստանում իշխանափոխությունը հենց սաղմնային փուլում կանխելու համար: Այնինչ հենց այդ օրերին մենք ականատեսը եղանք լրիվ այլ պատկերի»: Աշոտյանն իրականում բավական ուշագրավ խոստովանություն է արել, որը վերաբերում է բոլորովին այլ թեմայի՝ Սերժ Սարգսյանի՝ իշխանությունից հեռացմանը: «Եթե Սերժ Սարգսյանին վերագրվող «խոստումը» իրականությանը համապատասխաներ, ապա ակնհայտ է, որ միջազգային և աշխարհաքաղաքական բազմաթիվ շրջանակներ ջանք չէին խնայի Հայաստանում իշխանափոխությունը հենց սաղմնային փուլում կանխելու համար: Այնինչ հենց այդ օրերին մենք ականատեսը եղանք լրիվ այլ պատկերի»: Այսինքն, Աշոտյանը բաց ասում է, որ Սերժ Սարգսյանը դրսից աջակցություն չեն ունեցել, ժողովրդական լեզվով ասած՝ նրան «քցել» են: Սա ուշագրավ խոստովանություն է, որը կրկին անգամ վկայում է այն մասին, որ մինչև Փաշինյանի վարչապետությունը, երբ այստեղ թեժ բողոքի ակցիաներ էին՝ Սերժ Սարգսյանը «դրսից» աջակցություն չի կարողացել ստանալ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանում բողոքի ակցիաները ճնշելու հարցում նա չի ունեցել «դաբրո»: Թամար Բագրատունի

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am