Տնօրենների հավաստագրմանը նախորդող վերապատրաստող կազմակերպությունների գործունեության մեջ կոռուպցիոն ռիսկեր են նշմարվում

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն ԿԳ նախարարի 2010թ. մայիսի 18-ի N393-Ն հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը, որտեղ սահմանված են այդ կազմակերպություններին ներկայացվող հետևյալ պահանջները. 1) ուսումնական տարածքը և վերապատրաստող համապատասխան մասնագետները, 2) հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի նկարագրով, ինչպես նաև «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված ծրագիրը (Նախարարի կողմից հաստատված հարցաշարին համապատասխան) դասավանդման թեմատիկ պլանավորումը, վերապատրաստման տևողությունը, 3) ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, նյութատեխնիկական բազայի առկայությունը: Վերապատրաստող կազմակերպություններին ընտրում և երաշխավորում է ԿԳ նախարարի 14.02.2018թ. 125-Ա/2 հրամանով ստեղծված հնաձնաժողովը, որի նախագահն է ՀՀ ԿԳ աշխատակազմի ղեկավարը: Այս հանձնաժողովի երաշխավորության հիման վրա ԿԳ նախարարի 22.08.2018թ. N162-Ա/2 հրամանով ընտրվել են 4 կազմակերպություններ՝ Կրթության ազգային ինստիտուտ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ և «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ: Բոլորի կայքերն ուսումնասիրել եմ ու ոչ մեկում չեմ գտել պաշտոնական տեղեկատվություն վերապատրաստող մասնագետների մասին, քանի՞սն են ու ովքե՞ր են, որպես վերապատրաստող ի՞նչ ճանապարհ են անցել, ի՞նչ հաջողություններ են արձանագրել, ի՞նչ տպագիր աշխատանքներ ունեն, ո՞ր ուսումնական հաստատությունում են աշխատում: Կայքերից չի երևում, թե այդ կազմակերպությունները որտե՞ղ են անցկացնում ուսումնական պարապմունքները: Ինչո՞ւ այդ կայքերում դրված չեն վերապատրաստման բովանդակության պարտադիր բաղադրիչներին համապատասխան վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված ծրագրերը: Չէ՞ որ հանրապետության տարբեր մարզերում ապրող հավաստագրի հավակնորդները կողմնորոշվելու համար պետք է այցելեն այդ 4 կազմակերպությունների կայքերն ու այս տեղեկությունների հիման վրա ընտրություն կատարեն: Այնպիսի տպավորություն ունեմ, որ վերապատրաստող կազմակերպություններին ընտրող ու երաշխավորող հանձնաժողովի անդամները, որոնց մեջ է նաև ԿԳՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետը, իրականում չեն ստուգել կարգով սահմանված պահանջների առկայությունն ու անհայտ հիմնավորմամբ ընտրել են դրանց: Իհարկե, ԿԱԻ-իի վերապատրաստումների ընթացքին տեղյակ եմ, թե ովքեր և ինչպես են դրանք իրականացնում, սակայն միևնույն է, այդ կայքում այս մասին նույնպես լիարժեք տեղեկատվություն չկա: Հավելեմ, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով այս ծառայությունը լիցենզավորման ենթակա գործունեություն չի համարվում, որը , իմ կարծիքով, Օրենքի բացթողումն է: Այս մտահոգություններս արտահայտելու առիթ հանդիսացավ մի ահազանգ, ըստ որի ս.թ. մարտի 16-ից ապրիլի 2-ը տևած վերապատրաստումների ընթացքում «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական Հ/Կ-ի կողմից հավաստագիր է ստացել մի քաղաքացի, ով, ըստ Էրեբունի հիվանդանոցի տված տեղեկանքի, մարտի 14-ից մինչև մարտի 22-ը գտնվել է ստացիոնար բուժման մեջ՝ առանց ստացիոնար ռեժիմը խախտելու, որովհետև մարտի 19-ին վիրահատվել է: Փաստորեն մարտի 16-ից 22-ը ներառյալ, այսինքն 7 օր, ուրեմն 42 ժամ բացակայել է դասընթացից, սակայն ստացել է վերապատրաստման մասին վկայագիր ու հավաստագրվել է այն դեպքում, երբ ԿԳ նախարարի հրամանով սահմանված վերոնշյալ կարգի համաձայն դասընթացի ընդհանուր ծրագրային ծավալի ուսուցման գործընթացի 1/6-ից ավել, այսինքն 18 ժամից ավել բացակայած անձը չի կարող ստանալ այդ վկայագիրը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս է տվյալ քաղաքացին ստացել վկայագիր, արդյո՞ք այստեղ կոռուպցիոն ռիսկ չկա : Նշեմ նաև, որ «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ-ի կայքում որպես Հ/Կ-ի հասցե գրված է Հակոբ Հակոբյան 1 հասցեն (Մերգելյան ինստիտուտ): Անձամբ փորձեցի այցելել այդ հասցում գտնվող Հ/Կ-ի տարածք, երկար փնտրեցի, սակայն ոչ Հակոբ Հակոբյան 1-ում, ոչ Մերգելյան ինստիտուտում, որն ի դեպ Հակոբ Հակոբյան 3/3 հասցեում է գտնվում, այս Հ/Կ-ի տեղաբաշխման մասին որևէ ցուցանակ չկար և որևէ մեկը չէր լսել նրա գոյության մասին: Երբ հեռախոսով կապվեցի տնօրեն Էլմիրա Պողոսյանի հետ ու հետաքրքրվեցի, թե ո՞րտեղ է տեղակայված իրենց Հ/Կ-ն, ասաց, որ Մերգելյան ինստիտուտի դահլիճում են նախորդ դասընթացն անցկացրել, սակայն այն այժմ վարձակալության է տրվել: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են դահլիճում իրականացրել նախորդ դասընթացը և ո՞րտեղ են անցկացնելու արդեն հայտարարված մոտակա դասընթացը: Մի խոսքով, այս կազմակերպության գործունեությունը խիստ կասկածելի է թվում և շատ բնական հարց է առաջանում, թե ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովն ինչպե՞ս է երաշխավորել այս կազմակերպությանն իրականացնելու այնպիսի պատասխանատու գործընթաց, ինչպիսին տնօրենի հավաստագրին նախորդող վերապատրաստման վկայականը տալն է; ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

դիտվել է 276 անգամ
Լրահոս
Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամների Այդ քննարկումներն ինձ ստիպեցին ավելի խորությամբ վերլուծել իրավիճակը. Մելիքյան Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Փոստանջյանը դիմել է ՌԴ, ԵՄ և ԱՄՆ դեսպաններին՝ ահազանգելով քաղաքական հետապնդումների մասին Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի Գիշերները տաքանում են ավելի արագ, քան ցերեկները՝ մեծացնելով մարդկանց առողջության համար վտանգը Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի Երբ ՍԴ-ն կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին ու նրա կուսակցին․ «News.5tv.am» Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Lada»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին. կան վիրավորներ Երևանի խաղահրապարակում վնասված սղարանից երեխա է ընկել Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են #ՀԻՄԱ․ Քաղկալանավայր՝ բաց երկնքի տակ․ ինչ է բուծել Ուրսուլան Հայաստանում․․․ (video) Նիկո՛լ, լավ էս ինչ խայտառակություն է․ Երվանդ Բոզոյանից ի՞նչ ես ուզում․ Անժելա Թովմասյան (video) «Ինչու՞ Նիկոլն Ալենին փոխեց Ռուբինյանով»․ Հայկ Նահապետյան (video) Պատերազմը հենց Փաշինյանի օրոք է եղել՝ ծախված, միտումնավոր պատերազմ․ Հարցում (video) Աղետալի․ անցած տարի արտահանվել է 50 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 8000 տոննա ծիրան չկա Հայաստանում (video) Ասեմ՝ ինչ է Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենը պայմանավորվել Ալիևի հետ․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am