Դատական համակարգում բունտ է հասունանում, դատավորները ստորագրահավաք են սկսել
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին իշխանության ներկայացուցիչներից ու նրանց հավատարիմներից կազմված Բարձրագույն դատական խորհրդում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ դատավորները ստորագրահավաք են սկսել ընդհանուր ժողով գումարելու համար, որ քննարկեն ԲԴԽ վերջին մի քանի կարևոր որոշումների տրամաբանությունը, քանի որ դատավորները շարունակում են նշանակվել ծանոթ-բարեկամ եղանակով: Ընդհանուր ժողով գումարելու համար հարկավոր է մոտ 50 ստորագրություն: Մեր տեղեկություններով՝ դատական համակարգում բունտ է հասունանում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
