«Հրապարակ» թերթը գրում է․ «Հուլիսի 14-ը Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է․ նա կդառնա 62 տարեկան։ Այդ օրը հիմնականում «Վան» ռեստորանում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ տոնող գեներալն այս անգամ շնորհավորողներ քիչ կունենա։Բայց ոմանք նրան այցելում են կալանավայրում, վերջերս այցելած մեկին նա ասել է․ «Բացթողումներ եղան․ փորձված աղվեսն էրկու ոտով է թալակն ընգնում․ էրեխեքին ուշադիր եղեք»։ Նախօրեին ՀՀԿ որոշ պատգամավորներ են այցելել, այդ թվում՝ Վահրամ Բաղդասարյանը։Առաջիկայում Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու նրա օնկո-բժիշկը։ Պարզվում է՝ բուժզննության հետ կապված խնդիր էլ կա՝ Հայաստանում ռադիոճառագայթող սարք չկա, որով հնարավոր լինի պարզել հիվանդի վիճակը։Վերջերս գեներալի 2 որդին փորձել են անցնել Բավրայի սահմանը, Կարենին թույլ չեն տվել, Արմանն անցել է։ Օրերս էլ ԱՄՆ մշտական բնակության է մեկնել ԵԿՄ-ի հաշվապահը՝ Հովհաննես Գրիգորյանը, ում փաստորեն, թույլ են տվել դուրս գալ երկրից»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը