Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Ղազար Աթանիսյանը իր վարած BMW մակնիշի 21 ՍR 112 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե կոնստրուկցիայով տեղադրված «Հրազդան» ցուցանակին և հայտնվել ձորակում՝ բախվելով հաստաբուն ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, սակայն այդ պահին նշված հատվածով անցնող մի քաղաքացի իր ավտոմեքենայից դուրս է բերել կրակմարիչը, մարել մեքենայում առաջացած հրդեհը, որից հետո մեքենայի մեջ գտնվող վիրավորներից մեկին դուրս է բերել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման արդյունքում վնասվել է ցուցանակը, այն հիմքից տեղաշարժվել է, իսկ ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել վարորդի համագյուղացի՝ 50-ամյա Սարո Խլղաթյանը:
Մանրամասները՝ այստեղ:
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը