ՀԷՑ-ը ջրվեժցիներին սովորեցնում է ապրել մութ պայմաններում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը լուրջ դեմքով և ոչ ընկերավարի որոշել է, որ Ջրվեժի բնակիչները կարիք ունեն պարբերաբար վերադառնալու 19-րդ դար: Հուլիսի 10-ին ողջ Ջրվեժը կրկին խավարի մեջ էր: Պատճառը, ըստ ՀԷՑ-ի, մալուխի այրվելն էր: Վերջին 10 օրում դա երկրորդ նմանատիպ դեպքն էր:

ՀԷՑ-ի «թեժ գծի» աղջիկները հոգնել էին բարկացած ջրվեժցիների զանգերի տարափից: Ժամանակ ձգելով՝ ՀԷՑ-ի դեմքը փրկելով զբաղվող «թեժ գծի» աշխատակիցները հոսանքի վերականգնման տարբեր ժամեր էին նշում: Իսկ ջրվեժցի բազմաթիվ խանութպաններ և բնակիչներ, գեղեցիկ հայհոյանքներին զուգահեռ, փորձում էին 40 աստիճանի պայմաններում դիմանալ առանց աշխատող սառնարանի: Խանութպաններն ու բնակիչները, իհարկե դիմացան, սակայն նրանց սառնարանների մթերքներից շատերը՝ ոչ: Արդյունքում ջրվեժցիները կրեցին հազարավոր դրամների վնասներ, որոնք ոչ ոք, բնականաբար, չի փոխհատուցելու: Իսկ այդ ընթացքում ՀԷՑ-ը ժամեր շարունակ հերոսական պայքար մղեց չարաբաստիկ մալուխի դեմ և, ի զարմանս բոլորի, տոնեց փայլուն հաղթանակ: Ժամը 23:00-ին Ջրվեժը կրկին լույս ուներ: Աննկարագրելի էր ջրվեժցիների ուրախությունը: Օդում լսվում էին ուրախ սուլոցներ և բացականչություններ:

Սակայն ամռան տապից և մթությունից կրկնակի զայրացած ջրվեժցիները չեն ցանկանում հավատալ, որ ՀԷՑ-ն օգտվում է թղթե մալուխներից, որոնք այդքան հաճախ են այրվում: Ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչու են մալուխներն ամեն շաբաթ շարքից դուրս գալիս՝ հատկապես Ջրվեժում: Արդյոք հնարավոր չէ պրոֆիլակտիկ աշխատանքների միջոցով կանխել նմանատիպ դեպքերը: Ինչով են առհասարակ զբաղվում ՀԷՑ-ի էլեկտրիկներն ու մասնագետները: Լավ կլիներ, որ ՀԷՑ-ը պատասխաներ այս և նմանատիպ այլ հարցերի: Իսկ մինչ ՀԷՑ-ը կպատասխանի այդ հարցերին, զայրացածՋրվեժը ՀԷՑ-ի ղեկավարությանը մաղթում է մոտիկից ծանոթանալ դժոխքի կրակներին, հաճախ լինել մութ վայրերում, քրտնել ու չկարողանալ լոգանք ընդունելև, իհարկե, ամենայն բարիք և քաջառողջություն:

Ջրվեժի հոսանքազրկված բնակիչների միավորում

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am