Ռամազոտիի երկրպագուները Հայաստանում շքեղ համերգային ծրագրի ականատես կլինեն

Իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր, համաշխարհային մեծության աստղ Էրոս Ռամազոտին համերգային շրջագայության ընթացքում 55 համերգ կտա բազմաթիվ երկրներում, և Հայաստան կժամանի Կրասնոդարից:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց  համերգի կազմակերպիչ Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության տնօրեն Զառա Մխեյանը:

«Trident Music, Global Communications և Forpostart Production ընկերությունները հրավիրում են ռոմանտիկ բալլադի արքա էրոս Ռամազոտիի արվեստի իրական երկրպագուներին՝ մեր քաղաքում կայանալիք նրա միակ համերգին, որը «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակներում տեղի կունենա ապրիլի 26-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Վառ, խարիզմատիկ, տաղանդավոր. այսպես են հաճախ արտահայտվում իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտիի մասին: Նրա յուրաքանչյուր բեմելը հմայում է հանդիսատեսին: Նա աշխարհի լավագույն համերգասրահների ցանկալի հյուրն է: Նրա կենսագրության էջերը զարդարում են աշխարհահռչակ լավագույն երգիչների հետ համագործակցությունը: Նա զուգերգեր է կատարել Անդրեա Բոչելիի, Թինա Թյորների, Շերի, Ռիկի Մարտինի հետ»,-նշեց Զառա Մխեյանը: Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության տնօրենի խոսքով`Ռամազոտիի ժողովրդականության գաղտնիքը նրա երգերի անկեղծության և խորաթափանցության, գեղեցիկ ձայնի և յուրահատուկ տեմբրի, դերասանական անկրկնելի հմայքի և բացառիկ երաժշտականության մեջ է: «Ռամազոտիի յուրաքանչյուր համերգ՝ Մոսկվայում, Հռոմում, Նյու-Յորքում կամ այլ ցանկացած քաղաքում, անկրկնելի է: Նրա շոուները ապշեցնում են իրենց հուզականությամբ և գունեղությամբ: Ես վստահ եմ, որ այն Երևանի համար կդառնա ջերմության և բարության տոն: Ես հրճվում եմ, երբ մեր համերգների ընթացքում հայ հանդիսատեսը ասես գտնվում է այլ հարթությունում: Օրինակ, «Սառույցի թագավորները» սառցե շոուի ժամանակ ես հետևում էի հանդիսականին և բերկրանք ապրում, հասկանալով, որ մենք երջանկություն ենք սփռում»,-շեշտեց Զառա Մխեյանը: Նրա խոսքով`Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերը պահանջված են ամենուր: «Բոլորն, ովքեր ձեռք են բերում Ռամազոտիի համերգի տոմս, վստահ են, որ իրենց սիրելի արտիստը երգելու է յուրաքանչյուրի համար՝ շռայլորեն նվիրելով հանդիսատեսին իր իտալական տաքարյուն խառնվածքը, արվեստն ու տաղանդը: Իր կարիերայի ընթացքում երաժիշտը վաճառել է ավելի, քան 40 միլիոն ձայնասկավառակ և այս պահին համարվում է երաժշտական աշխարհի ամենահաջողակ իտալացի երգիչներից մեկը»,-հավելեց Ֆորպոստարտ Պրոդաքշըն ընկերության տնօրենը: Նա շքեղ համերգային ծրագիր է խոստանում երգչի երկրպագուներին: «Շքեղ համերգային ծրագրի ընթացքում կհնչեն իտալացի երգչի հայտնի և սիրված հիթերը: Նրա ալբոմները մշտապես եվրոպական և ամերիկյան հիթ-շքերթների վերին հորիզոնականներում են: Ահա արդեն երկու տասնամյակ Էրոս Ռամազոտիի ցանկացած համերգ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է այն անցնում, հավաքում է հազարավոր երկրպագուների, որոնց գերում են հրաշալի երգչի մեղեդային ու յուրահատուկ կատարումները»,-ընդգծեց Զառա Մխեյանը: Նա վստահ է`Ռամազոտիի համերգը կլինի մայրաքաղաքի երաժշտական կյանքի առանցքային իրադարձություններից մեկը: «Էրոս Ռամազոտին համերգային շրջագայության ընթացքում կտա 55 համերգ բազմաթիվ երկրներում. Իտալիայից մինչև Պորտուգալիա: Իսկ Հայաստան նա կժամանի Կրասնոդարից: Նրա շոուն առանձնանում է իր թափով և տեխնիկական բացառիկությամբ: Շոուի ձևավորման համար օգտագործվելու են հինգ փողոցային հին լապտերներ, ճաքճված ասֆալտի էֆեկտով ճանապարհ, արվարձանին բնորոշ տարրեր, ինչպես նաև պատառոտված գովազդային պաստառ, որն իրականում հսկայական էկրան է, որի վրա համերգի ամբողջ ընթացքում ցուցադրվելու են փաստագրական կադրեր և ուղիղ միացումներ համերգից»,-հավելեց Մխեյանը: Կազմակերպչի հավաստմամբ`շոուի սարքավորումները դժվարությամբ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմում ավելի քան 90 մարդ է ընդգրկված:  

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am