ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ինքը մտահոգություններ ունի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին և «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրինագծերի վերաբերյալ։
Նշենք,որ ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվի յոթ հարց, որոնցից երկուսի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովը կարծիք չի ներկայացրել։
«Մեր հանձնաժողովն այսօր ժամը 09։30-ին նիստ էր հրավիրել այդ օրինագծերը քննարկելու համար, սակայն այդ օրինագծերը կառավարությունը չէր ուղարկել ԱԺ: Պարզվում է՝ հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այդ նախագծերը ԱԺ։ Այդ երկու հարցերը քննարկման չեն ենթարկվել, ու կարծիք չկա։ Հանձնաժողովը որոշեց, որ նիստը տեղափոխվի ժամը 12։30-ին, որ մենք ունենանք կարծիք այդ նախագծերի վերաբերյալ։ Հորդորում եմ կառավարության մեր գործընկերներին, որ ԱԺ-ի հետ փաստաթղթաշրջանառությունը կատարվի պատեհ, ժամանակին ու որակով ու չազդի մեր համատեղ աշխատանքի վրա»,-ասաց Աշոտյանը:
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը