ՌԴ զորքերի դուրսբերումն ու Ասադին ապաստան տալու հարցը

ԱՄՆ-ը Սիրիայից ռուսական զորքերի խմբավորման հիմնական մասի դուրսբերումը համարում է «պոտենցիալ դրական քայլ», Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: Պետդեպն այս քայլում տեսնում է Սիրիայի հակամարտության խաղաղ լուծման Մոսկվայի հակվածությունը: «Մենք դա դիտարկում ենք որպես հնարավոր սթափեցնող, դրական վկայություն և հույս ունենք, որ դա նշանակում է Մոսկվայի աճող կենտրոնացվածությունը Սիրիայում քաղաքական լուծման վրա»,- ասել է Քիրբին: Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը չի բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «երբեք չի ճանաչի Ղրիմի բռնազավթումը և դրա՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառումը, և պատժամիջոցները կմնան»։ Բացի այդ, Նուլանդի խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է Ղրիմում մարդու, հատկապես փոքրամասնությունների իրավունքներով, ինչպես նաև թերակղզու ռազմականացմամբ։ Պատասխանելով հարցին, թե ուրիշ ինչ սահմանափակումներ կարելի է մտցնել Մոսկվայի դեմ Ղրիմի բռնակցման պատճառով, Նուլանդը խոստացել է «ուսումնասիրել, թե ուրիշ ինչ կարելի է անել»։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա, որի շրջանակներում ակնկալում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա այդ մասին հայտնել է Սիրիայի հարցով կարճ ելույթում` Վաշինգտոնում գտնվող Վրաստանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների սկսումից առաջ: Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտնել է, որ պետքարտուղարը բացի Պուտինից ակնկալում է հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Այցելության նպատակը Սիրիայի կարգավորման ճանապարհներ փնտրելն է և Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների հարցերի քննարկումը»,- նշել է նա: Քերին Մոսկվա կժամանի հաջորդ շաբաթվա երկրորդ կեսին: Սիրիայից Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի խմբավորման հիմնական մասի դուրսբերման մասին որոշումը կօգնի երկրում լարվածության դեէսկալացիային, Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Քեթրին Ռեյը։ Հիշեցնենք, որ երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց մարտի 15-ից սկսել զորակազմի հիմնական մասի դուրսբերումը։ Նրա խոսքով՝ զինվորականների առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարվել են։ Ըստ այդմ՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը վստահեցրել է, որ ահաբեկիչներին հարվածներ հասցնելը կշարունակվի։ Սիրիայի ընդդիմությունը «դեմ չէ» Դամասկոսի հետ բանակցություններին Սիրիայի ընդդիմության բանակցությունների բարձրագույն կոմիտեն «դեմ չէ» Սիրիայի կառավարության հետ անմիջական բանակցությունների անցնել, հայտնում էին միջազգային գործակալությունները` հղում անելով Սալեմ էլ-Մուսլիթի հայտարարությանը: Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ Սիրիաից ռուսական ռազմական խմբավորման դուրսբերումը գործընթացում դրական քայլ է: Ավելին` սիրիական ընդդիմությունը չի առարկում այն բանին, որ նախագահ Բաշար Ասադը ապաստան ստանա այլ երկրում, լրագրողներին հայտնել է սիրիական Բարձրագույն բանակցային կոմիտեի ընդդիմության ներկայացուցիչ Սալեմ ալ Մուսլիթը: Խոսելով Սիրիայի ապագայի մասին` ալ Մուսլիթը նշել է, որ «Ասադների ընտանիքը իշխանությունում եղել է տասնյակ տարիներ, նրանք չեն կարող այնտեղ մնալ հավերժ»: Պատասխանելով Ռուսաստանում Ասադին ապաստան տալու ենթադրական հնարավորության մասին հարցին` նա ասել է. «Մենք ահաբեկիչներ չենք, և մեր ձեռքին դանակ չկա, որ դրանով հարվածենք նրա թիկունքին, քանի որ մենք ուզում ենք նրան ուղարկել դատվելու այն հանցագործությունների համար, ինչը նա կատարել է: Սակայն մենք մարդասպաններ չենք և դեմ չենք, եթե որևէ երկիր մեզ օգնի և նրան տանի ինչ-որ տեղ»: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել էր, որ «Ասադի ճակատագիրը պետք է սիրիացիները իրենք քննարկեն, այլ ոչ թե Ռուսաստանը»: Մինչդեռ Իրանի զինված ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին կարծիք է հայտնել, թե Սիրիայում ընդդիմադիր խմբերը նախագահ Բաշար Ասադի հրաժարականը պահանջում են Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի պահանջով։ Նա ընդգծել է, որ ազգի առաջնորդը կարող է ընտրվել միայն համաժողովրդական քվեարկության ճանապարհով։ Ֆիրուզաբադիի խոսքով՝ Ասադի հրաժարականը կհանգեցնի ահաբեկչության տարածմանը, ինչը, մասնավորապես, վերաբերում է ԴԱԻՇ-ին։ Նա չի համաձայնվել սիրիական ընդդիմության այն պնդման հետ, որ Ասադի հրաժարականը կօգնի վերջ դնել քաղաքացիական պատերազմին։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am