Սեփական ուժերն ու «դիմացինի» ախորժակը ստուգելու լավ առիթ է բացվել

«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մամուլում սկսվեց տարբեր սցենարներ շրջանառվել, թե Երևանի ավագանին ինչ ճանապարհով կփորձի առաջ շարժվել: Եվ, ինչպես սովորաբար արվում է, ամենայն հավանականությամբ, դրանով նպատակ կա «շոշափել» ոչ միայն հասարակության, այլև կուսակցությունների ցանկություններն ու հնարավորությունները: Համաձայն շրջանառվող սցենարներից մեկի, Երևանի ավագանու անդամների կողմից նոր թեկնածու առաջադրելու և քաղաքապետարանի ավագանու կյանքը երկարաձգելու տարբերակը կյանքի կկոչվի: Իսկ որպես քաղաքապետի թեկնածու նշվում է Ալեն Սիմոնյանի (թեպետ նա այլևս ավագանու անդամ չէ) կամ, որքան էլ ծիծաղելի չլինի, Զարուհի Փոստանջյանի անունները: Ասեկոսեների ակունքները հասկանալու և Երևանի ավագանու հետագա քայլերի մաին քիչ թե շատ կարծիք կազմելու համար «Փաստը» զրուցեց ավագանու «Ել ք» խմբակցության նախկին անդամ, այժմ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ, ով նշեց, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը չի կարող իր թեկնածությունն առաջադրել, քանի որ ինքն այս պահին այլևս ավագանու անդամ չէ: Խոսելով ավագանու կողմից ձեռնարկվելիք հաջորդ քայլի մասին՝ նա տեսակետ հայտնեց, որ ճիշտ կլինի, որ ավագանին գնա լուծարման և նոր ընտրություններ կազմակերպելու ճանապարհով: Հարցին, թե որպես ընդդիմության ներկայացուցիչներ հնարավոր չի՞ համարում, օրինակ՝ Անահիտ Բախշյանի կամ «Երկիր Ծիրանի» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանի թեկնածության առաջադրումը և քաղաքապետի պաշտոնում նրանց ընտրվելու հավանականությունը, Ա. Սիմոնյանն ասաց. «Ավագանիում մեծամասնությունը կազմում է ՀՀԿ խմբակցությունը և ով էլ ընտրվի, քաղաքապետ է դառնալու մեծամասնության քվեարկությամբ: Եվ փաստացի ունենալու ենք մի իրավիճակ, որն ունենք ներկայում Ազգային ժողովում: Նույն իրավիճակը պահպանելն, իմ կարծիքով, անտրամաբանական է, քանի որ եթե մենք գնում ենք ժողովրդի կողմից ներկայացված լինելուն համահունչ պետական մարմիններ ձևավորելու ճանապարհով, ապա ամենաճիշտ տարբերակն այս իրավիճակում նոր ընտրություններ կազմակերպելն է»,– ասաց Ա. Սիմոնյանը: Հարցին, թե չի՞ կարծում, որ, այնուամենայնիվ, ՀՀԿ–ն կարող է փորձել խոչընդոտել լուծարմանը և օգտվելով մեծամասնություն լինելու հանգամանքից՝ իր թեկնածուին առաջադրել ու կրկին ՀՀԿ–ական քաղաքապետ ընտրել, պատգամավորն ասաց, որ չի կարծում, որ ՀՀԿ–ն նման ճանապարհով գնա, քանի որ իր կարծիքով ավագանու ՀՀԿ խմբակցությունում Տարոն Մարգարյանից ավելի լավ թեկնածու դժվար թե գտնվի: «Չեմ կարծում, որ իրենց մեջ Տարոն Մարգարյանից ավելի լավ թեկնածու է լինելու, որ առաջադրեն: Էլ չեմ ասում, որ ավագանու այդ ընտրությունը «զիբիլիքսի» հայտնի գործի և այլ գործերի շրջանակներում այնքան էլ ընդունելի չեն լինի: Եվ մենք ստիպված կլինենք նստել և սպասել հերթական հրաժարականին կամ չընտրվելուն: Ես չեմ կարծում, որ դա խելամիտ քայլ է»,– ասաց Ա. Սիմոնյանը: Հարցին, թե կիսո՞ւմ է տեսակետը, որ Երևանի ավագանու նոր ընտրությունը կարող է ինչ–որ տեղ նաև լակմուսի թղթի էֆեկտ ունենալ, քանի որ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ավելի պարզ ցույց կտա հասարակության տրամադրվածությունները, Ա.Սիմոնյանը նշեց, որ ինքը չի կիսում այդ կարծիքը, քանի որ այս պահին դեռևս հասկանալի չէ, թե քաղաքական ուժերից ով ինչ վարքագիծ կդրսևորի: Ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Նահապետյանը նույնպես «Փաստի» հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ գործընթացն ընթանալու է համաձայն ՏԻՄ օրենքի, իսկ շրջանառվող խոսակցությունների մասին, թե ավագանու առաջիկա նիստին կարող է ընտրվել ընդդիմադիր խմբակցություններից որևէ այլ ներկայացուցիչ, ավագանու անդամն ասաց. «Քաղաքապետի թեկնածուների հարցը կարող է քննարկվել միմիայն այն դեպքում, երբ ավագանին կլուծարվի և կնշանակվի նոր ընտրություն: Ամեն ինչ միայն օրենքով սահմանված կարգով տեղի կունենա»,– ասաց Ն. Նահապետյանը: Ավագանու ՀՀԿ խմբակցությունը հակված է միայն լուծարման ճանապարհո՞վ գնալ հարցին, նա պատասխանեց. «Պետք է լուծարվի, որ կարողանան նորից քաղաքապետ ընտրել: Նոր ընտրություններ պետք է լինի»: Ճշտող հարցին, թե ՀՀԿ–ն չի՞ գնա արդյոք իր կազմից մեկ այլ թեկնածու ընտրելու ճանապարհով, Ն. Նահապետյանն ասաց, որ ինքը նման հարցերի չի կարող պատասխանել, բայց մեկ բանում վստահ է, որ օրենքում ինչպես գրված է, այնպիսին էլ կլինի հաջորդ քայլը: «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ լրատվամիջոցի անունը լսելուն պես շտապեց ասել, որ ինքը հեռախոսով հարցերի չի պատասխանում և առանց հարցը լսելու անջատեց հեռախոսը: Ի դեպ, դա մեր լրատվամիջոցի հետ այսքան «քաղաքավարի» «շփվելու» առաջին դեպքը չէ: Անկարևոր չէ նշել, որ Փոստանջյանի այդ պատճառաբանությունը ամենևին էլ չի համապատասխանում իրականությանը: Նա բազմիցս տարբեր լրատվամիջոցների հարցերին պատասխանել է հեռախոսով: Այսինքն, ստացվում է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդն ընտրողական վերաբերմունք է դրսևորում լրատվամիջոցների հանդեպ, ինչն առհասարակ, ամենևին էլ իր շահերից չի բխում: Ինչ վերաբերում է Երևանի ավագանին լուծարելու ներկա «պահանջին», ապա հետաքրքիր է, որ չնայած մեր զրուցակիցներն այս պահին գտնվում են բարիկադների տարբեր կողմերում, սակայն նրանց երկուսի ցանկություններն էլ համընկնում են: Սա խոսում է այն մասին, որ ԱԺ ընտրություններից առաջ երկու կողմերին, ինչու չէ նաև մնացած կուսակցությունների համար նույնպես վատ առիթ չէ սեփական հնարավորությունները և մյուսների ախորժակը «ստուգելու» համար:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am