Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը  Ազգային ժողովում ասել է, որ կառավարական հանձնաժողովում կան հարցեր, որոնք դեռ ենթակա են քննարկման, որոշ հարցերի շուրջ արդեն կան հստակ դիրքորոշումներ, և ակնկալվում է, որ իրենց աշխատանքային խումբը նախագիծ պատրաստելու է:«Մեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է, և հարցերը քննարկվում են մանրակրկիտ, բոլոր կողմերն ուսումնասիրելուց հետո: Այդ պատճառով մենք չենք կարող գերձայնային արագությամբ հայեցակարգ գրել և նախագիծ ներկայացնել»: Դ. Իոաննիսյանը շեշտեց, թե իրենց հանձնաժողովը մասնագիտական է, լսում են բոլորի առաջարկները՝ անկախ նրանից, թե ով է ներկայացնում այն, դրանք բոլորը քննարկում են, գնահատում առաջարկի բովանդակությունը և կա՛մ ընդունում, կա՛մ ամրագրում հայեցակարգի մեջ՝ հետագայում ԸՕ-ում ամրագրելու նպատակով. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է այս քաղաքական հանձնաժողովի և մեր մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը համատեղվել: Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու, ներեցեք արտահայտությանս համար: Մենք ուզում ենք զուտ լսել առաջարկությունները և դրանք քննարկել մասնագիտական ֆորմատով»: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Մենք այստեղ բազար չենք անում»: Դ. Իոաննիսյանը նշեց, որ «բազար» այդ իմաստով չի ասում, նկատի ունի՝ ներկայանալ ԱԺ, քննարկել կողմ կամ դեմ: Պաշտպանության նախկին նախարար, աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը նշեց, թե տարածված մոլորություն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է կառավարի պետությունը: Կառավարության հանձնախմբի ներկայացուցիչը նշեց, թե պատվեր պետք չէ իջեցնել, իրենք աշխատում են ներառական ձևով, և ոչ թե այնպես, ինչպես արվում էր նախկինում՝ գաղտնի:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am