Սահմանադրական կարգը տապալելը 2008-ին էլ է քրեորեն պատժելի արարք եղել. sut.am

Հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն տարածեց, որի 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ, այն է՝ սահմանադրական կարգը տապալելը: «Հրապարակ» օրաթերթը և «Առավոտ» օրաթերթի առցանց կայքը հրապարակումներ ունեցան այն մասին, որ Միքայել Հարությունյանին ՀՔԾ-ն մեղադրում է այնպիսի հանցավոր արարք կատարելու մեջ, որը հանցանքը կատարելու ժամանակ՝ 2008 թվականին, քրեորեն պատժելի չէր: Բանն այն է, որ Քրեական օրենսգրքում 300.1 հոդվածը, որով այսօր մեղադրվում է Միքայել Հարությունյանը ավելացվել է 2009 թվականի մարտի 18-ին: Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ «արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով», իսկ 13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»: Ստացվում է, որ Միքայել Հարությունյանի վրա չէր կարող տարածվել 300.1 հոդվածը, քանի որ Հարությունյանի կողմից հնարավոր հանցագործությունը կատարելու ժամանակ 300.1 հոդվածը գոյություն չի ունեցել, իսկ հետագայում այդ հոդվածի առկայության պարագայում այն հետադարձ ուժ չէր կարող ունենալ: Ստեղծված իրավական թվացյալ հակասությունը հարթվում է, երբ նայում ենք Միքայել Հարությունյանին մեղսագրվող արարքի նկարագրությունը: Պաշտպանության նախկին նախարարին մեղսագրվող 300․1 հոդվածը սահմանում է, որ «Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»: 2008 թվականին գործած Քրեական օրենսգրքով «Սահմանադրական կարգի տապալումը» անվանմամբ հոդվածի փոխարեն եղել է «Պետական իշխանությունը յուրացնելը» հոդվածը: Այն ժամանակ գործած 300 հոդվածը սահմանում էր, որ «Պետական իշխանությունը յուրացնելը՝ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն կամ դա բռնությամբ պահելուն, ինչպես նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելուն ուղղված գործողությունները՝ պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Այսինքն, եթե մենք լինեինք 2008 թվականում, ապա Միքայել Հարությունյանը կարող էր մեղադրվել «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ, քանի որ այսօր մեղսագրվող 300.1 հոդվածով նախատեսված արարքի հանցակազմի տարրերը համադրելի են 2008 թվականին գործած 300-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ: Երկու դեպքում էլ հանցագործության օբյեկտը՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքն է: Ներկայիս Քրեական օրենսգրքով իշխանությունը յուրացնելու հոդվածն ունի հետևյալ տեսքը. «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը»: Միքայել Հարությունյանին այսօր մեղսագրվող արարքը չի բնութագրվում «Իշխանությունը յուրացնելու» հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմի տարրերի հետ, քանի որ Հարությունյանը չի տիրացել նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի կամ ՍԴ նախագահի լիազորություններին: Մեր հրապարակումը պատրաստելուն զուգահեռ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ վերը նշված խնդրին և տարաբնույթ մեկնաբանություններին՝ կատարելով այն նույն դատողությունները, ինչն արդեն շարադրեցինք: sut.am

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am