«Իլհամ բաբան մեսիջներ է հղել Նիկոլ Փաշինյանին». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Մեր արևելյան սուլթանիկության բռնապետ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով կառավարության նիստին մի քանի տարօրինակ և անմեղսունակին բնորոշ հայտարարություններ է արել, որոնց հիմնական հասցեատերը սեփական հասարակությունն է... Իլհամ բաբան «բացահայտել» է, որ Սերժ Սարգսյանի իշխանության տապալմանը նա էլ է մասնակցել... Այո, չզարմանաք, հենց ինքը՝ Իլհամ Հեյդարին... Սույն բռնապետը ահավոր վախեցած է սեփական իշխանության կորստից, ինչպես նաև երկրի էներգետիկ խայտառակ վիճակից և այսպիսի հայտարարություններով է կերակրում սեփական մկկացողներին՝ հավատացնելով, որ նրա իսկ կազմակերպած Հայաստանի մեկուսացման քաղաքականության արդյունքն է, որ տապալեց Սարգսյանի իշխանությունը... Մեհրիբան խանումի ամուսինը նաև մեսիջներ է հղել Նիկոլ Փաշինյանին և սպառնացել, որ եթե Հայաստանը շարունակի իր անզիջուն քաղաքականությունն Արցախի հարցի շուրջ, ապա Ադրբեջանը կշարունակի նույն քաղաքական գիծը նաև նոր իշխանությունների նկատմամբ... Իլհամ Ալիևը վախենում է, որ ադրբեջանական հասարակությունը, որը ուղղակի ցնծության մեջ է Հայաստանում տեղի ունեցած վերջին գործընթացներից և ուղղակի երազում է այդպես անարյուն ձերբազատվել նաև Իլհամ բաբայից, կարող է նույնն իրականացնել նաև Ադրբեջանում... Բաքվեցի որոշ սթափ գլուխներ ակտիվ սեփական ժողովրդին բացատրում են, որ Հայաստանում տեղի ունեցածը որևէ կապ չունի Արցախյան հիմնախնդրի և նրա հետևանքների, առավել ևս, Բաքվի և Անկարայի Հայաստանի դեմ կիրառվող մեկուսացման քաղաքականության հետ... Որ Ադրբեջանում և Հայաստանում կուտակված սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները շատ քիչ կապ ունեն Արցախյան հիմնահարցի հետ, քանի որ զարմանալիորեն դրանք չեն ազդում երկու երկրները իշխող քաղաքական թիմերի ներկայացուցիչների ցոփ ու շյայտ կենսակերպի վրա... Իմ կողմից ավելացնեմ, որ ընդհակառակը, և՛ Սարգսյանը, և՛ Ալիևը սեփական հասարակությանը հնազանդեցնելու համար բավական պրոֆեսիոնալ օգտագործել են ադրբեջանցու և հայի «բոբո» կերպարները համապատասխանաբար... Երբ երկու երկրներում էլ տեղի էին ունենում հասարակական ինչ-որ դժգոհություններ, ընդամենը րոպեներ անց նույն Սարգսյանն ու Ալիևը սեփական հասարակություններին ուղղակի ահաբեկում էին, որ խելոք մնան, այլապես թշնամին կհարձակվի իրենց վրա՝ օգտվելով երկրի ներքին խժդժություններից... Այս պրիմիտիվ, բայց օգտավետ մեթոդն օգտագործելով Սերժ Սարգսյանը կարողացավ Հայաստանում իշխանության գլխին մնալ 10 տարի, իսկ Ալիևների կլանն արդեն 25 տարի է հայատյացության շնորհիվ տարրական թալանում է Ադրբեջանը... Չնայած հավելեմ, որ Սարգսյանն ու Ալիևն անհամեմատելի են... Ալիևի հիստերիկ ռեակցիան Հայաստանյան իրադարձություններին ինքնապաշտպանական ռեակցիա է... Իլհամը սարսափած է այն մտքից, որ իր ընտանիքը կարող է զրկվել իշխանությունից, որի հետևանքով նա ոչ միայն կկրորցնի այն, այլև կբացահայտվեն ավելի սարսափելի փաստեր իր և իր մտերիմների գործունեությունից... Ալիևը շատ լավ գիտի,որ եթե իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանի ընտանիքին որևէ բան չի սպառնում Հայաստանում, ապա իրեն և իր գերդաստանին ու թալանչի շրջապատին կկախեն Բաքվի երկնաքերերից մեկի վրա, որը վերջերս ներկվել էր Հայաստանյան դրոշի գույներով... Իսկ Իլհամ բաբան այսպիսի զառանցանքներով ավելի ծիծաղելի վիճակում է հայտնվում... Հ.Գ. ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը Սերժ Սարգսյանի կոպիտ սխալների պատճառով, որոնցից ամենաանընդունելին ոչ միայն ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակն էր, այլև այն անպատժելիության և հովանավորչության լկտի մթնոլորտը որը վերջին տարիներին ուղղակի կործանում էր հանրապետությունը...

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am