Պետք է ՀՖՖ-ին հիշեցնենք.«Բանանց»-ը պատասխանել է ՀՖՖ-ին

«Բանանց» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, «Հունիսի 28-ին ՀՖՖ-ն «Բանանց» ֆուտբոլային ակումբին խնդրել էր՝ ակումբի ֆուտբոլիստներին շատ երկար ժամկետով թույլ տալ միանալ պատանեկան հավաքականներին. Մասնավորապես՝ Մ17տ. հավաքական - 2002թ. · 2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը` ամենօրյա մարզումներ հավաքականի հետ · 2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ Հոկտեմբերի 26-ը` յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին մարզումներ հավաքականի հետ Մ19տ. հավաքական – 2000թ. · 2018թ. Հուլիսի 9-ից մինչ Օգոստոսի 5-ը` ամենօրյա մարզումներ հավաքականի հետ · 2018թ. Օգոստոսի 6-ից սկսած մինչ 2019թ. Հուլիս ամիսը` յուրաքանչյուր չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին մարզումներ հավաքականի հետ: Հուլիսի 4-ին և 7-ին ՀՖՖ-ից ստացված գրություններից պարզ դարձավ, որ խոսքը գնում է մինչև 19 տարեկանների հավաքականի 13 և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի 8 ֆուտբոլիստի մասին: «Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, գլխավոր մարզիչն ու ակումբի ակադեմիայի տնօրենը որոշում են կայացրել ֆուտբոլիստներին բաց չթողնել նման աբսուրդային ժամկետով: «Բանանց» ֆուտբոլային ակումբը, հանդիսանալով հավաքականների համար բազային ակումբ, 15 տարուց ավելի, միշտ անվերապահորեն գործուղել է իր ֆուտբոլիստներին հավաքականներ և մտադիր է այդպես անել նաև հետագայում: Մենք լավ ենք գիտակցում պատանեկան հավաքականների կարևորությունը հայկական ֆուտբոլի համար, սակայն պետք է ՀՖՖ-ին հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում, իսկ "հավաքական" բառն էլ ենթադրում է, որ լավագույնները պետք է ընտրվեն հավաքականի համար: Հավաքականներին միանալու համար կան միջազգայնորեն հստակ սահմանված ժամկետներ: ՀՖՖ ներկայացրած ժամկետներից ստացվում է, որ մեր ակումբի 21 ֆուտբոլիստներ պետք է մոտ մեկ ամիս ամենօրյա մարզումներ անցկացնեն հավաքականում և չմարզվեն իրենց ակումբում: Նաև նրանք հետագայում նույնպես երկար ժամանակահատվածում պետք է շաբաթվա 7 օրերից 3-ը անցկացնեն հավաքականում: ՀՖՖ-ին ուղղված մեր նամակում մենք խնդրել էինք պարզաբանել, թե որ նորմերի համաձայն պետք է նման ժամկետներով տրամադրենք ֆուտբոլիստներին հավաքականներին: Պատասխան մեր հարցմանը չի ստացվել: Նման ժամկետները ձախողում են ակումբի բնականոն աշխատանքը, քանի որ հնարավոր չէ մարզումային գործընթաց կազմակերպել մեկ թիմի 13 ֆուտբոլիստի բացակայության պարագայում: Շատ կարևոր է նաև այն, որ երկար ժամկետում շաբաթական երեք օր հավաքականում մարզվելու դեպքում պատանի ֆուտբոլիստները չեն կարող հասկանալ, թե որ ակումբում են դաստիարակվում: Ամբողջ աշխարհում ֆուտբոլիստները պատրաստվում են ակումբներում և լավագույնները սահմանված կարճ ժամկետներում գնում են հավաքականներ և վերադառնում են ակումբ: Բայց միայն մեր ֆեդերացիան է հանդես եկել այսպիսի նորարարությամբ և փորձում է ինքը ֆուտբոլիստներ պատրաստել՝ խաթարելով ակումբների աշխատանքը: Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ խոսքը սովորական հերթական հավաքի մասին չէ, ինչպես ներկայացված է ՀՖՖ հայտարարության մեջ, այլ երկարաժամկետ, ակումբի գործունեությունը խաթարող ժամկետի մասին է: ՀՖՖ-ն իր հայտարարության մեջ պատանեկան հավաքականների հավանական ձախողման պատասխանատվությունը դնում է ակումբների վրա: Մենք հուսով ենք, որ հավաքականները հաջող ելույթներ կունենան, չնայած նրան որ նախկինում ֆուտբոլիստներին տրամադրել ենք հավաքականներին ՀՖՖ ցանկացած ժամկետներով, սակայն դրական արդյունքներ չեն եղել: Եթե ՀՖՖ-ն խուսափում է պատասխանատվությունից և իր անհաջողությունների մեղքը ցանկանում է դնել ուրիշների վրա, ապա պետք է մտածել ՀՖՖ աշխատակիցների որակավորման մասին: Ցանկանում ենք պնդել, որ նման ծրագրեր կազմելիս, ՀՖՖ-ն չգործի միայնակ, որոշումներ չպարտադրի ակումբներին, այլ աշխատի ակումբների հետ համատեղ՝ հաշվի առնելով երկրի շահերը»,- նշված է հայտարարության մեջ:

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am