Ի՜նչ փառահեղ, ազնվական ընկեր կորցրի...

Ի՜նչ փառահեղ, ազնվական ընկեր կորցրի, որին գիտեի դեռ 1980-ականներից: Հորս տարիքին էր, բայց ընկերություն էինք անում, ինչպես տարեկիցներ, քանզի պայծառ մարդիկ, պայծառ ուղեղները տարիք չեն ունենում... Գրողների միությունը մեր ինստիտուտին շատ մոտ էր և մենք վերջին կուրսում հաճախ էինք գնում միություն Հայաստանում միակ ֆանտաստ գրողին, պրպտուն ուսումնասիրողին, փայլուն հրապարակախոսին, հրաշալի թարգմանչին՝ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ տեսնելու, հետը զրուցելու: Միշտ էլեգանտ հագուկապով, գեղեցիկ կեցվածքով, բարեհամբույր, խոսքաշատ, հետաքրքրասեր մտավորականը մի քանի կուրսեցիներիս հետ շփվում էր ինչպես հավասարը հավասարի հետ: Սոցաշխատանքի հերոս գրողների, Ցեկա-յական ամբիցիոզ գրչակների շրջապատում Կարեն Սիմոնյանի անբարդույթ պահվածքը նոնսենս էր: Կինը՝ տիկին Անահիտն էլ մեր ինստիտուտում բեմական խոսք էր դասավանդում: Նույնքան պայծառ դեմք: Աղջիկներից Լիլիթը ռեժիսորական կուրսում էր սովորում: Ընդհանրապես՝ Սիմոնյան ընտանիքը սովետի մգլած համակարգում ազատության օազիսներից մեկն էր: Ֆրանսիա մեկնելուց շատ տարիներ անց մի օր անսպասելի խմբագրությունում ինձ ասացին, որ Ֆրանսիայից Կարեն Սիմոնյանն է քեզ նամակ ուղարկել, քո հոդվածները կարդացել ու շատ է հավանել, հեռախոսահամարդ է ուզում: Վերջին տասը տարիներին զանգահարում էր տուն ու մեկ ժամից ավելի զրուցում էինք, անպայման ուզում էր այս կամ այն հարցի վերաբերյալ իմ կարծիքն իմանալ: Իսկ երբ ՖԲ-ում գրանցվեցի՝ նաև ,,չատով,, էինք հաղորդակցվում /թեպետ, դարձյալ զանգում էր/: Պարտաճանաչորեն Փարզում հրատարակված իր գրքերը ուղարկում էր ինձ՝ ջերմ ու անկեղծ ընծայագրով: Հիմա, երբ վերընթերցում եմ մեր նամակները, տեսնում եմ, թե որքա՜ն ասելիք կա. գրականություն, արվեստ, քաղաքականություն... Անդադրում մշակ էր, բացառիկ ինտելեկտուալ, հայրենիքի անցուդարձով ապրող պատվական հայ... Ափսոս, հազար ափսոս... /5 տարի առաջ Լիլիթը մեզ հյուր եկավ/
Фото Кимы Егиазарян.
Фото Кимы Егиазарян.
Կիմա Եղիազարյանի գրառումը

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am