ՀՀԿ-ի հերթական «տուսովկային» ներկա է եղել Սերժ Սարգսյանը, 7 գառ է մորթվել

«Հրապարակ» թերթը գրում է․ «Թեպետ ՀՀԿ-ի «տիտանիկը» դանդաղ խորտակվում է, սակայն Սերժ Սարգսյանի համառությունը զարմացնում է։ Նա մասնակցում է քեֆ-ուրախությունների ու կուսակիցներին համոզում չլքել շարքերը, չհանձնվել։ Օդիոզ ՀՀԿ-ականներից շատերը հավատում են կուսակցապետին, աջուձախ ասում են, թե իշխանությունը մի քանի ամսով են հանձնել, որ ժողովուրդը տեսնի՝ իրենցից լավը չկա, նորից հետ կանչի իրենց։ Ի դեպ, ՀՀԿ-ական տուսովկան Սերժ Սարգսյանի գլխավորությամբ անցած ուրբաթ Արարատի մարզի Դաշտավան գյուղում մասնակցել է իրենց կուսակից պատգամավոր Մուրադ Մուրադյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են Գալուստ Սահակյանը, Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը, Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը, Նաիրի Սահակյանը եւ այլք։ Ներկա է եղել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ով Մուրադյանի հարեւան գյուղից է: Մատաղի արարողություն է կատարվել, 7 գառ է մորթվել, քաղաքական գործիչները եւ դաշտավանցիները միասին համայնքի միջոցառումների համար նախատեսված սրահում հաց են կիսել։ Մասնակցել են նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու նրա եղբայր Գոռ Համբարձումյանը, որոնք նույնպես ծնունդով դաշտավանցիներ են, Մուրադյանի մտերիմները։ Մատաղի արարողությունից հետո իրավապահները նրանց ձերբակալել են հայրենի գյուղից։ Քեֆ-ուրախությունն ավելի ուշ ՀՀԿ-ական այրերն ու պատգամավորի հարազատները շարունակել են Զվարթնոց համայնքում գտնվող ռեստորաններից մեկում, որտեղ նշել են Մուրադյանի կրտսեր որդու երեխաների կնունքի արարողությունը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am