Եթե չեն զեկուցում կամ խաբում են, քշեք դրանց

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին մեկնեց բանակ: Ինչպես իր դերերից մեկում ասում էր փաշինյանամոլ, բայց հեղափոխությունից հետո անհետացած Հայկ Մարությանը, դա «լավ չի, դա նորմալ ա»: Նորմալը՝ նորմալ, սակայն մեր հասարակությանը դեռ երկար ժամանակ հնարավոր է զարմացնել նման բաներով: Չենք տեսել, սովոր չենք, ուրեմն պիտի զարմանանք, գուցե՝ հիանանք: Տարիներ են պետք, ըստ երևույթին, որպեսզի նորմալը նորմալ ընկալվի, որպեսզի ապշահար չլինենք, որ ինչ–որ պաշտոնյայի ծառայողական մեքենան կանգնում է կարմիր լույսի տակ, որ պաշտպանության նախարարի, վարչապետի կամ մեկ այլ պաշտոնյայի ու պատգամավորի որդին ծառայում է բանակում: Ոչինչ, որ վարչապետն ու իր տիկինը իրենց որդուն ճանապարհեցին «զբորնի պունկտի» ներսից, իսկ մյուս ծնողները միայն հայացքով ուղեկցեցին իրենց զավակներին տանող ավտոբուսները: Կարևորը դա չէ, այլ այն աղմուկը, որ ԶԼՄ–ներով ու սոցցանցերով բարձրացրեցինք բոլորով: Ու ոչ միայն երեկ, այլև սկսյալ այն օրից, երբ հերթական լայվով Փաշինյանը հայտարարեց, թե որդին բանակ պիտի գնա, այն էլ՝ առաջնագիծ: Կարծիքներ, տեսակետներ, քննադատություն, հիացմունք, մեկը թե՝ չի կարելի, մյուսը թե՝ պարտադիր է, երրորդն ազգային անվտանգության խնդիր դրեց, չորրորդը PR էլեմենտ տեսավ: Ու այսպես մինչ երեկ, երբ նույնիսկ պաշտպանության նախարարն էր ստիպված լրագրողներին դիտողություն անել. «Հազարավոր երեխեք են անցնում այստեղ, ինչի՞ համար ա սենց ուշադրությունը մեկ անձի նկատմամբ:

Պետք չեն ըտենց բաներ: Այդքան ուշադրության կենտրոնում պահելն էլ ճիշտ չէ: Ամեն ինչին չափ կա»: Այո, Տոնոյանը միանշանակ իրավացի է, սակայն այստեղ կա մի շատ կարևոր գործոն, որի մասին խոսեցինք. մեր հասարակությունը, այդ թվում՝ դիտողության արժանացած լրագրողները սովոր չեն տեսնել, որ երկրի որևէ պաշտոնյա, էլ չենք ասում երկրի ղեկավարը գա ու իր զավակին կամ թոռանը ճանապարհի բանակ: Ինչևէ, բարի ծառայություն մաղթենք բոլոր նորակոչիկներին, այդ թվում՝ վարչապետի որդուն, Պողոսի զավակին, Պետրոսի թոռանը, ու անդրադառնանք մեկ այլ թեմայի: Խոսելով տարկետման մրցույթի շուրջ առկա դժգոհություններից՝ Փաշինյանը նշել էր, թե ինքը տեղյակ չէ այդ դժգոհություններից: Այ, սա արդեն չափազանց մտահոգիչ է: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ նրան ուղղակի խաբում է իր իսկ շրջապատը: Սա փաստացի հնարավոր տարբերակ է, քանզի հենց նրանց «եփած ճաշի» արդյունքում է, որ այսքան շատ դժգոհություններ կան: Սակայն Փաշինյանը պիտի մշտապես հիշի, որ մասնավորաբար Սերժ Սարգսյանի տապալման հիմնական պատճառներից մեկը հենց այդ անիրազեկությունն էր: Նրան էլ շատ բաներ չէին ասում, կամ ասում էին այնպես, ինչպես ձեռնտու էր, որպեսզի «անցավ գլուխները ցավի տակ չդնեն»: Իհարկե, կա նաև երրորդ տարբերակը. ղեկավարները շատ լավ էլ տեղյակ են, բայց հենց իրենց ձեռնտու չէ տեղյակ լինել ու ցույց են տալիս անտեղյակություն: Բայց դա էլ ի վերջո բերում է կրախի, որովհետև վերջինիս պատճառը ոչ թե սոսկ իմանալչիմանալն է, այլ խնդիրների հանդեպ ջայլամային քաղաքականությունը: Ու կարևոր չէ՝ ում կողմից՝ ղեկավարների, թե նրանց իրազեկելու կոչված օգնական–խորհրդական–տեղակալ թիմի: Մենք չենք խոսում Համբարձումի և իր կնոջ կոնֆլիկտի մասին, չենք խոսում երկու հարևանների հողային վեճի մասին, այլ կարևորագույն նշանակություն ու հնչեղություն ունեցող հարցերի մասին: Եթե այդպիսի հարցերը չեն զեկուցում կամ զեկուցում են այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին էին զեկուցում Փաշինյանի ցույցերի օրերին, թե՝ բան չկա, մի թեթև փռշտանք, կփախչեն, ուղղակի պետք է քշել այդպիսիներին, անվերադարձ, իսկ եթե զեկուցում են, բայց ցույց է տրվում, թե չեն զեկուցում, արդեն շատ լուրջ է: Այս դեպքում հասարակությունը կսկսի եզրակացություններ անել, ինչպես արդեց նույն Փաշինյանի օգնությամբ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am