Նոր Հայաստանի առաջին կեղծ ընտրությունը. ՍԱՊԾ պետի պաշտոնի ընտրությունը կեղծվել է

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ազատություն ռադիոկայանի հետ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նշել էր, որ եթե ներկայացվեն փաստեր, որ ՍԱՊԾ պետի մրցույթում տեղի է ունեցել կեղծիք, ապա իրենք կփորձեն լուծում տալ այդ խնդրին։ Politik.am-ի խնդրանքով  «Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» իրավախորհրդատվական կազմակերպության գործընկեր, իրավագետ Վարդան Հակոբյանը անդրադարձել է ՍԱՊԾ պետի ընտրության խնդրին: Իրավագետի մեկնաբանությունը ներկայացնում ենք առանց կրճատումների ստորև. 20.06.2018թ. անցկացվել է Կառավարության ենթակա մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտան­գության տեսչական մարմնի խորհրդի նիստ: Նիստում քննարկման է ներկայացված է եղել տեսչության պետի հավանական  թեկնածուի ընտրության և  ընտրված թեկնածուին վարչապետին` նշանակման համար ներկայացնելու հարցը:

Տեսչական մարմնի ղեկավարի համար խորհրդի կողմից երաշխավորվել և վարչապետին է ներկայացվել երկու թեկնածու` Գեորգի Ավետիսյանը և Արարատ Գյուլումյանը: Սույն գործընթացը տեղի է ունցել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով նախատեսված իրավանորմերի առերևույթ խախտմամբ:
  1. Նախ` Սննդամթերքի անվտան­գության տեսչական մարմնի խորհրդի նիստում առկա է եղել շահերի բախում, ի դեմս` խորհրդի անդամներ Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի և ԳԱԱ աշխատող Դավիթ Պիպոյանի և Գեորգի Ավետիսյանի միջև: Ինչպես հետագայում պարզվում է Պիպոյան եղբայրները Գեորգի Ավետիսյանի ընկերներն էին (տե’ս https://www.youtube.com/watch?v=X6JcT8_JMRY, ինչպես նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Babken Pipoyan» օգտատիրոջ 22 hունիսի 2018 թվականի գրառման նույնանկարը): Այս հանգամանքով առերևույթ խախտվել է մրցույթի մյուս մասնակիցների` ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական մարմինների կողմից իրենց առնչվող գործերի անաչառ և արդարացի քննության իրավունքը, այն է պատշաճ վարչարարության իրավունքը:
  2. Խորհրդի որոշմամբ առերևույթ խախտվել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հայեցողական լիազորությունների սահմանափակման սկզբունքը, այն է` հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով, ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդված 2-րդ մաս): Առերևույթ Խախտվել է նաև նույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված Կամայականության արգելքի սկզբունքը, ինչի 1-ին մասուվ բովանդակվում է` Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք:
Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:
Այս իրավական համատեքստում` սույն իրավանորմ-սկզբունքի խախտումն ակնհայտ է դառնում, այն փաստից, որ վարչական մարմինը` այս դեպքում` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհուրդը չի ունեցել որևէ հաստատված չափանիշներ, այդ թվում` հարցաշար, քննամիավոր և այլն, որոնց համաձայն` այն կկարողանար տարբերակեր  միատեսակ և տարբերվող փաստական  հանգամանքները: Այս տրամաբանության շրջանակներում առնվազն տարօրինակ է, թե ինչու՞ է տեսչական մարմնի խորհուրդը նախապատվության արժանացել երկու թեկնածու և ոչ թե երեք թեկնածուի, կամ առհասարակ ինչի՞ հիման վրա է խորհուրդն ընտրել մեկից ավել թեկնածու, կամ ո՞ր իրավական նորմերով սահմանված չափանիշներով է այդ ընտրությունը կատարվել: Ավելին, 2018թ. ապրիլի 5-ին ընդունված ՀՀ կառավարության որոշումը (n 366-ն)` «ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի n 1730-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» մասսին,  10-րդ կետով նախատեսում է, որ «»….Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ներկայացմամբ «».…» Այսինք` տեսչական մարմնի խորհուրդը, որպես այդպիսին, չէր կարող քննարկել և վարչապետին ներկայացնել երկու թեկնածուի, որովհետև սույն որոշման համաձայն տեսչական մարմնի կառավարման խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) ներկայացնում է տեսչական մարմնի ղեկավարի մեկ թեկնածուի, որին պաշտոնի նշանակում և նրա նկատմամբ խրախուսման և պատասխանատվության միջոցներ է կիրառում Հայաստանի Հանրապետության վարչապետը: Այս ամենը ամփոփելով ակնհայտ է դառնում այն հանգամանքը, որ Տեսչական մարմնի խորհրդի նիստում տեղի է ունեցել ոչ իրավաչափ վարչական գործողություն, որը հիմք է  ծառայել ՀՀ վաարչապետի համար տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Գեորգի Ավետիսյանին նշանակելու համար: «Թի Էմ Ջի Ընդ Փարթնըրս» իրավախորհրդատվական կազմակերպության գործընկեր, իրավագետ Վարդան Հակոբյան

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am