Մեր սրբավայրերից ու եկեղեցուց հեռու պահեք ձեր ձեռքերը. Վահագն Չախալյան

Մեր մտահոգության և անհանգստության պատճառ է դարձել վերջին օրերին Սուրբ Էջմիածնում ծավալվող իրադարձությունները, որի ընթացքում «Նոր Հայաստան՝ Նոր կաթողիկոս» նախաձեռնությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, դիմել են ծայրահեղ քայլի՝ բռնազավթելով Վեհարանը: Ցանկացած խնդիր ունի լուծման իր բանաձևը: Անշուշտ, Սուրբ Էջմիածնում էլ կան խնդիրներ, դրանց առկայությունը որևիցե մեկը չի պատրաստվում հերքել և չի էլ կարող, սակայն դա թույլ չի տալիս որևիցե մեկին պարտադրել մի ամբողջ ազգային կառույցի եղած խնդիրներին լուծում տալ ըստ իր և գուցե իր տերերի ճաշակի, ախորժակի, վիճելի աշխարհընկալման և աշխարհայացքի: Անընդունելի է անօրինական և ապօրինի ճանապարհով ու միջոցներով «պայքարել» ցանկացած ծավալի անօրինականության և ապօրինության դեմ, առավել ևս, որ հարվածն ավելի շատ հասնում է մեր հազարամյա ազգային եկեղեցուն, քան պայքարի թիրախ հռչակված անհատներին։ Գուցե շատերի մղումներն անկեղծ են, սակայն ընտրված ճանապարհը վտանգավոր է և անթույլատրելի, ընտրված ճանապարը պառակտիչ է ու դատապարտելի մի տարածաշրջանում, որտեղ տարեց տարի կտրուկ նվազում է քրիստոնյաների քանակը և որակը, ինչ «վեհ նպատակների» համար էլ որ լինի այս աղմուկ-աղաղակը, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը: Խնդիրնե՞ր ունեք, խնդիրնե՞ր եք տեսնում, խնդրեմ՝ գտեք ճիշտ ճանապարհները և միջոցները և լուծեք դրանք, սակայն մեր սրբավայրերից ու եկեղեցուց հեռու պահեք ձեր ձեռքերը։ Անթույլատրելի և անդառնալի հետևանքներով հղի է նման ինքնիրավչությամբ խնդիրներ լուծելու գործելավոճը, որը կարող է նախադեպ դառնալ, ինչն անվերապահորեն իր բացասական հետևանքն է թողնելու ոչ միայն մեր ազգային եկեղեցու, այլև ՀՀ հետագա զարգացման վրա: Առավել անթույլատրելի է պատկան մարմինների անգործունեությունը, ձեռքերը ծալած նստելու և իրադարձությունների ընթացքին չխառնվելու գործելաոճը: Ուստի, կոչ ենք անում նրանց անհապաղ ձեռնարկել անհրաժշտ միջոցառումներ, որպեսզի իրավիճակն էլ ավել չսրվի ու դուրս չգա վերահսկողությունից: Մենք կարող ենք նույն հաջողությամբ մեր սրբավայրերը դատարկել անկարգ և անսուրբ մարդկանցից, սակայն համոզված ենք, որ ՀՀ-ում կան օրինական մարմիններ, որոնց առաջին հոգսը պետք է լինի ազգային ավանդական արժեքների անվտանգությունը։ Հուսով ենք՝ անհապաղ կկատարվի ցանկալին, և իրավապահ մարմինները կվերականգնեն մեր սրբավայրերի անդորրը, և Սուրբ Էջմիածինը վերստին հնարավորություն կստանա շարունակել իր բնականոն աշխատանքը։ Վահագն Չախալյան 09.07.2018 թ.

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am