«Բռնեց երեխայիս մազերից ու ասեց՝ «դու ո՞վ ես, որ ավտոս ջրես». Վարդավառին Վլադիմիր Գասպարյանի եղբայրը թիկնապահների հետ ծեծել է ընտանիքի հորը

Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ Ցողիկ Փիլոյանը MAMUL.amլրատվականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի ու նրա որդու պատճառով ամուսինն այժմ հիվանդանոցում է: Ամեն ինչ սկսվել է երեկ՝ Վարդավառի ժամանակ, երբ բակում խաղացող երեխաները ջուր են լցրել Կարեն Գասպարյանի մեքենայի վրա: «Ինքը X6-ով անցնելիս է լինում, երբ երեխաս պատահաբար ջուր է լցնում մեքենայի հետևի մասի վրա: Կանգնում են, դուռը բացում, ու մոտ 23 տարեկան աղջիկն իմ 12 տարեկան երեխային ասում է՝ «համբալ, խի՞ ես ջրում»: Հետո իջնում է Վովայի ախպերը, բռնում երեխայիս մազերից ու ասում՝ «դու ո՞վ ես, որ ավտոս ջրես»: Միջամտում է ամուսինս՝ նշելով, որ «երեխա են, խաղում են, ի՞նչ անենք հիմա»: Ու տենց սկսում են՝ «կտենաք ձեր հալը, ձեր հարցերը կլուծենք» և այլն»,- պատմում է Ցողիկ Փիլոյանը՝ նշելով, որ միջադեպն այսքանով չի ավարտվում: «Ավելի ուշ զանգահարում են ամուսնուս եղբորը, ասում են՝ թող գա մեր դաչա, բարիշենք: Տեգրս էլ, վստահելով այդ մարդկանց, իր որդուն ու ամուսնուս ուղարկում է Վովայի ախպոր դաչա: Մտնում են ներս, դարպասը փակվում է ու ամուսնուս դիմավորում են 10-15 ավտոմատավորներ: Ստիպում են, որ ծնկի գա ու ներողություն խնդրի: Ամուսինս ասում՝ «ինչի՞ համար, չեմ խնդրի»: Դրանից հետո տեգորս տղային բռնում են, որ տանեն... Պատմությունն ավարտվում է նրանով, որ Վովա Գասպարյանի եղբոր տղան խփում է ամուսնուս գլխին, հիմա նա հիվանդանոցում է»,- ասաց կինը՝ հավելելով, որ արդեն դիմել են ոստիկանություն ու գնալու են մինչև վերջ:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am