Պատռել է սրտամկանը, կտրել՝ զարկերակը, դանակով ծակել՝ մեջքը․ Գեղամավանում շոկի մեջ են .մանրամասներ

Գեղարքունիքի մարզում հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել։ Երեկ՝ Ժամը 21:30-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Տուժածը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Մահացածը Գեղամավան գյուղի 56-ամյա բնակիչ Հուսիկ Զաքարյանն է։
Ով էր մահացած Հուսիկ Զաքարյանը ։Մամուլում երեկ լուրեր շրջանառվեցին, թե տուժածը Գեղամավանի անասնապահն է եղել, սակայն մեզ հետ զրույցում համագյուղացիները նշեցին, որ 56-ամյա Զաքարյանը անասնապահությամբ չի զբաղվել, շինարար էր․ «Չէ հա, շինարար էր, շինարարություն էր անում»։ Ենթադրյալ սպանողի անունը գաղտնի չեն պահում
Գեղավանցիները սպանության մասին երեկվանից ահ ու սարսափով են խոսում, շատերը շոկի մեջ են, ասում են՝ իրենց գյուղում առաջին դեպքն է, նման դեպքեր երբեք չեն եղել։ Կասկածյալը  երիտասարդ Ա․ Աբրահամյանն է, որը Զաքարյանի հարևանն է։ Գյուղում նրա մասին այդքան էլ լավ չեն խոսում։ Ասում են, թե խմիչքի սիրահար է։
Ըստ լուրերի՝դեպքից առաջ Զաքարյանն ու Աբրահամյանը թաղման արարողության են մասնակցել։ Զաքարյանի աներոջ թաղման արարողությունն է եղել, որից հետո է տեղի ունեցել սպանությունը։ Աբրահամյանը երեկոյան գնացել է Զաքարյանի տուն, տանից դուրս հանել ու 3 անգամ դանակով հարվածել սրտին, մեկ անգամ էլ՝ մեջքին։ Գյուղի պատերի տակ խոսակցություններ են հյուսվում, թե սպանողը միայնակ չի եղել։ Թե որն է եղել կոնֆլիկտի պատճառը, գեղամավանցիները դժվարանում են նշել, բայց մի բան հստակ արձանագրում են․ «Սպանողը անպետք թուլա էր՝ հարբեցող»։  Գեղամավանի համայնքապետ Վաչիկ Սաղաթելյանը դեպքից ցնցված է։ Ըստ նրա՝ իրենց գյուղը մարզի ամենահանգիստ, ոչ կրիմինալ գյուղերից է, և նման դեպքը իրենց համար շոկային էր։ Դեպքի մանրամասների մասին խոսել չի ուզում, միայն նշում է, որ իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այդ գործով։

դիտվել է 144 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am