Շմայսը Փաշինյանի հարցով կդիմի՞ էթիկայի հանձնաժողով

Քաղաքական ուժերը տիպիկ նախընտրական վարքագիծ են դրսեւորում, արդեն հասկանալի է դառնում, որ ընդդիմադիրներն իրար «միս են կրծելու» ու 2017-ի խորհրդարանում տեղ ունենալու պայքարն էլ ծավալելու են ոչ այնքան իշխանության դեմ, որքան ընդդիմադիրների միջեւ։ Քանզի հասկանալի է, որ խորհրդարանում տեղերը սահմանափակ չեն, ի հեճույս դրան հավակնորդներն ու նոր կուսակցությունների թիվն է մեծացել։ ՀԱԿ-ում այս առումով այնքան նեղն են ընկել, որ սկսել են պայքարել նախկին դաշնակցի դեմ։ Խոսքն, անշուշտ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Լեւոն Զուրաբյանը ԱԺ բրիֆինգների ժամին նախ հումոր է արել, ասելով, թե դաշտում կա մեկ ռեալ ընդդիմադիր ուժ եւ որ դա ՀԱԿ-ն է, ապա ոչ անվանական խայծել է Փաշինյանին.« Խորհուրդ եմ տալիս մեր ժողովրդին, որ չշեղվեն հիմնական խնդրից, քանի որ փորձը ցույց է տվել, որ ինչ շուո ասես չեն բեմադրվում Ազգային ժողովում: Շմայսի տիպի Հանրապետականները շոուներ են բեմադրում շեղելու համար իրական օրակարգից: Մեր ճանապարհը շատ պարզ է, մենք պետք է ընթանանք այդ ճանապարհով: Այսօր իշխանությունը շատ ծանր վիճակում է հայտնվել, թե՛ միջազգային հանրության, թե՛ ժողովրդի կողմից»,- ասել է պատգամավորը: Ինչպես հայտնի է, երկու օր առաջ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Շմայսի ու Փաշինյանի միջեւ միջադեպ տեղի ունեցավ, կողմերը իրար հետ շփվեցին փողոցային բառապաշարով, էլ «դիշովկա», էլ «արա վեր ընգի տեղդ», էլ հիշեցին իրար «պապաներին», մի խոսքով արդեն մի քանի օր է հանրության մեջ մի ստվար զանգված «ծափահարում» է Փաշինյանին ԱԺ ամենատխրահռչակ պատգամավորներից մեկին իր տեղը ցույց տալու համար։ Այս ամենը, ըստ էության, խանդի զգացողություն է առաջ բերել ՀԱԿ կուսակցությունում, քանի որ վերջին շրջանում քչերին է հուզում, թե ինչ հայտարարություններ են անում ՀԱԿ ներկայացուցիչները։ Անցյալի տխուր հիշողություններն ու խաբվածության զգացողությունը այլեւս թույլ չի տալիս վստահություն տածել այս ուժի հանդեպ, ինչը չես ասի Փաշինյանի դեպքում, որը մինչև այս պահը խիստ հաշվենկատ քաղաքականություն է վարում։ Քաղաքական շրջանակներում խոսվում է, որ հաջորդ խորհրդարանում ՀԱԿ-ը տեղ չի ունենալու, այդ մանդատները կստանձնեն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։Ամենայն հավանականությամ առաջիկայում ՀԱԿ-ի թիրախում հենց Փաշինյանն ու իր կուսակցությունն են լինելու, ինչ արդեն բացահայտ դրսեւորումներ են ստանում։ Զուրաբյանի ասածը , ընդ որում՝ կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ, որ ՀՀԿ-ն արհեստականորեն նոր ընդդիմություն է կերտում՝ ի դեմս Փաշինյանի ուժի, շոուներ բեմադրում։ Այս համատեքստում հատկանշական է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անդրադարձը այս միջադեպին «Կան գրագետ բառապաշարով պատգամավորներ և կան պատգամավորներ, որոնք այդքան էլ հարուստ բառապաշար չունեն և այդ է իրենց լեքսիկոնը: Սակայն ես հորդորում եմ, որ մենք նման բառապաշարով խորհրդարանում չխոսենք և ԱԺ-ում շոուներ չսարքենք: Սակայն ես չեմ կարող բոլորին լռեցնել: Քննադատում եմ, սակայն կարծում եմ, որ միջադեպի կողմերն իրար արժանի էին խոսում: Ես ասելու եմ մեր պատգամավորներին, որ իրենք էլ իմանան Էթիկայի հանձնաժողովի և դատարանների տեղը, որ ոչ միայն պաշտպանվեն, այլ իրենք էլ դիմեն», ասել է Բաղդասարյանը։ Փաստորեն, մնում է սպասել, թե երբ է Շմայսն ընդդեմ Փաշինյանի դիմելու էթիկայի հանձնաժողով։ Անի Սահակյան

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am