Մանվել Գրիգորյանի գառներին գողանալու փաստով կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 2018թ. հուլիսի 7-ին Գառնիում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցվում է։ 2018 թվականի լույս հուլիսի 7-ի գիշերն ոստկանությունում ահազանգ է ստացվել, որ բռնություն գործադրելու սպառնալիքով Գառնիի սարերից գառներ են գողացել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Անասնագոմի աշխատակցուհին հաղորդում է ներկայացրել առ այն, որ աշխատում է Մանվել Գրիգորյանին պատկանող անասնագոմում որպես կթվորուհի և անասուններին արածեցնելու նպատակով գտնվել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի սարերում։ Հուլիսի 7-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, տնակի մոտ նկատել է «Նիվա» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ և դուրս եկել տնակից՝ տեսնելով երեք անծանոթ տղամարդու, որոնցից մեկը եղել է դիմակավորված, իսկ «Նիվա» մակնիշի մեքենայի վարորդի ձեռքին եղել է կացին։ Վերջինս սպառնացել է կացնահարել՝ ձայն հանելու դեպքում և սկսել են հափշտակել գառները, ապա դիմել փախուստի՝ «Նիվա» ավտոմեքենայով վրաերթի ենթարկելով գառներ և ոչխարներ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով: Էջմիածին քաղաքի բնակչուհի Ն.Ամիրյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, ով հաստատել է, որ գառներն ու ոչխարները պատկանում են իր ընտանիքին։ Պատճառված վնասի չափը հստակեցվում է։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ- հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Կասկածյալներից մեկը՝ 52-ամյա տղամարդը, ձերբակալվել է, ևս երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվել են խուզարկություններ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am