Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Փաշինյան

Մեր ամենակարեւոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլեւ հետ պտտելը: Այս մասին հուլիսի 8-ին, Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը ներկա է եղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ: Դիմելով հավաքի մասնակիցներին ՝վարչապետը նշել է. «Սիրելիներս, եղբայրներ եւ քույրեր, ինձ համար մեծ երջանկություն է ձեզ այստեղ տեսնելը՝ Հայաստանում, Երեւանում: Համոզված եմ, որ Հայաստանում շատերն են այդ երջանկությունը զգում՝ ձեզ տեսնելով Երեւանի փողոցներում քայլելիս, զբոսնելիս: Ընդհանրապես, մի անգամ ես գրառում եմ կատարել Ֆեյսբուքում, դա երեւի մեկ տարի առաջ էր, փորձելով նկարագրել, թե ինչպիսին է ապագա Հայաստանի մասին իմ պատկերացումը: Այն տեսարանը, որը ինչ որ ժամանակ առաջ, շատ հետաքրքրիր էր: Երկու մարդ Աբովյան փողոցի այս մայթից այն մայթը բարձրաձայն միմյանց հետ խոսում էին արեւմտահայերեն եւ պայմանավորվում, թե երեկոյան որտեղ պետք է հանդիպեն: Դա իսկապես էպիկական տեսարան էր, երջանկացնող տեսարան էր, որովհետեւ երբ մենք ասում ենք, որ Հայաստանը պատկերացնում ենք որպես մի պետություն, որը պետք է հայության մարդկային ռեսուրսները կամ նրա մեծագույն մասը կենտրոնացնի իր տարածքում եւ ապահովի այդ մարդկանց, մեր ժողովրդի մեծագույն մասի անվտանգությունն ու բարեկեցությունը՝ դա մեզ համար պարզապես գաղափարախոսական խնդիր չէ: Դա խնդիր է, որը մենք ուզում ենք լուծել: Մենք ուզում ենք, որ դուք այս երջանկությունն ավելի ու ավելի հաճախ պատճառեք Հայաստանի Հանրապետությանը՝ ձեր հայրենիքին: Մենք ուզում ենք, որ դուք այստեղ լինեք ուխտագնացության առիթով, առանց ուխտագնացության առիթի, լինեք ձեր քույրերի, եղբայրների, ծնողների, հարազատների հետ, լինեք ավելի երկար, լինեք ավելի հաճախ եւ այնքան երկար ու ավելի հաճախ, որ մենք մտածենք, որ ոչ թե դուք եկել եք Հայաստան ինչ որ ժամանակով, այլ մտածենք, որ դուք ինչ որ ժամանակով պետք է ետ գնաք Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Եվրոպա, Ավստրալիա, Լիբանան, ամենուր: Սա է մեր խնդիրը, սա է մեր նպատակը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը բոլորիս հայրենիքն է, Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ մենք պետք է ապրենք, որտեղ մենք պետք է ստեղծագործենք, որտեղ մենք պետք է ամուսնանանք, որտեղ մենք պետք է երեխաներ ունենանք, որտեղ մենք պետք է աղոթենք, որտեղ մենք պետք է ուխտի գնանք եւ որտեղ պետք է հրավիրենք մեր մյուս հայրենակիցներին ուխտի, հայրենիքում մնալու, հայրենիքը շենացնելու, հայրենիքը հզորացնելու ուխտն ամենօրյա գործ եւ ամենօրյա աշխատանք դարձնելու: Սա է մեր նպատակը եւ այս նպատակին մենք ծառայում ենք ամեն օր: Չկա որեւէ այլ նպատակ, որին, իմ ընկալմամբ, իմաստ ունի ծառայել, քան այն նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է բառիս իրավական, տնտեսական, քաղաքական, սոցիալական իմաստով բոլորիս համար լինի աշխարհում լավագույն տեղն ապրելու համար: Հայաստանի Հանրապետությունն աշխարհում պետք է լինի բոլոր իմաստներով ապրելու լավագույն տեղը յուրաքանչյուր հայի համար: Մեր խնդիրը, մեր ամբիցիան այդքան մեծ է, այդքան ուժեղ է, այդքան համապարափակ եւ կարծում եմ՝ որեւէ մեկը չի կասկածում, որ շատ շուտով հենց այդպես էլ բոլորիս ուժերով, ուս ուսի ենք տալու եւ հասնելու ենք այդ նպատակին: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք, շնորհակալ եմ, որ դուք համաձայն եք նվիրվել այդ նպատակին եւ էներգիա ներդնել այդ նպատակի մեջ»: Ի պատասխան մասնակիցներից մեկի՝ կառավարության կարեւորագույն նպատակներից մեկի մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մեր քաղաքական ուժի եւ մեր քաղաքական գործունեության ամենակարեւոր նպատակներից մեկն է մեծ հայրենադրձության հարուցումը: Մենք ուզում ենք այնպես անել, որ մարդիկ ոչ միայն նրա համար որոշեն գալ ապրելու Հայաստանում, որ սա իրենց հայրենիքն է, իրենց նախնիների հողը, այլ ուղղակի նրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որտեղ կա օրինականություն, որտեղ կա կարգ ու կանոն, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ կա ժողովրդավարություն, որտեղ հնարավոր է տնտեսական մրցակցության հավասար պայմաններում գործունեություն ծավալել, ներդրումներ անել, հարստանալ եւ հարստացնել, ունենալ ստեղծագործական հնարավորություններ: Իսկ ինչի՞ համար ենք մենք սա անում, ի՞նչն է մեր նպատակը՝ մեր ամենամեծ նպատակը հետեւյալն է. ըստ էության արդեն Բագրատունիների ժամանակներից Հայաստանից արտագաղթի անիվը պտտվել է, պտտվել է եւ պտտվել, մեր ամենակարեւոր նպատակն է արտագաղթի այդ անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլեւ այդ անիվը հետ պտտելը, որ ինչպես մարդիկ դարերով արտագաղթել են, այդպես էլ վերադառնան Հայաստան, վերադառնան, վերադառնան եւ շարունակեն վերադառնալ: Սա է մեր ամենակարեւոր նպատակը»:

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am