«Մինչ հիմա բացի խոսքերից ու փիարից այլ բան չեմ տեսել». Դավիթ Պետրոսյանը՝ Արմեն Սարգսյանի մասին

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է երեկվա համաժողովին ու դրա վերաբերյալ քննարկումներին: Նա‚ մասնավորապես, գրել է. «Շատ ժամանակ չի անցել, երբ քաղաքական հարթակ իրենց ամբողջ շքեղությամբ եկան Վիգեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը։ Առաջինը բանակի և հայ զինվորի պրոպագանդայի միջոցով փորձում էր հեղինակություն հավաքել, իսկ երկրորդը՝ ասելով, որ դրայվ պետք է ապահովենք։ Երկուսն էլ մեդիայի ուշադրության կենտրոնում էին, երբ մտնում էի համացանց, կարդում էի․ «Անվտանգ Հայաստան» «Վարչապետը տվեց այն հանձնարարականը, նկատողություն արեց այս նախարարին» և այլն, իսկ հեռուստատեսության մասին, դե իհարկե խոսք չկա։ Բայց իրականում իրենց կուսակցությունն ուղղակի կրիմանալ-օլիգարխիկ կառույց էր, որ, կաշառք բաժանելով, ուժ գործադրելով, պահում էր իշխանություն։ Վերջին բացհայտումները, հատկապես կոռուպցիան բանակում, և ինֆորմացիան, որ նախկին վարչապետը պարցվեց շուկայականից բարձր գներով վաճառում է գազի խողովականեր, կաթսաներ սեփական ազգին, ցույց տվեց, որ մենք ուղղակի ականատես եղանք ՀՀԿ-ի չստացված ռեստարտին։ Հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ հայտնվում է նոր դեմք, ով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դառնում է ՀՀ նախագահ։ Ում անվան հետ կապված կան բազմաթիվ մինչև հիմա չպարզաբանված երևույթներ ու ով այժմ բավակակին խելացի ձևով, արդեն օգտագործելով պոպուլիզմի նոր մեթոդներ՝ պաղպաղակ, տորթ, հավաքում է հեղինակություն ու հանդես գալիս, որպես Մեծ Բրիտանիայից եկած կիրթ, խելացի բարի մարդ, եթե հանենք Մեծ Բրիտանիան շատ նման է Կարեն Կարապետյանին։ Չեմ զարմանա, որ նա շուտով թիմ հավաքի ու մանյովրներ անելով մեզ նոր անակընկալներ պատճառի։ Ուրախ կլինեմ, որ նորանշանակ նախագահն իսկապես արդյունավետ աշխատի, ուրախ կլինեմ, որ իր լուման ունենա հեղափոխության ամրապնդման մեջ, բայց մինչ այս բացի խոսքերից ու փիարից այլ բան չեմ տեսել։ Իսկ իրան օգնող թիմը, որ ինչքան իրա փիարի մասին ա մտածում, մի այդքան էլ գործի արդյունավետության մասին մտածի, ավելի լավ կլինի»,- գրել է նա: Հիշեցնենք՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն. ՄԱՀՀԻ 3-րդ երիտասարդական ֆորում»-ի ժամանակ, «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նկատողություն էր արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: «Նայում եմ այսօրվա միջոցառման օրակարգը. Դուք ձեր ելույթը պետք է սկսեիք 10:15-ին, ու այն պետք է ավարտվեր 10:40-ին: Հարցուպատասխանը պետք է լիներ 10:40-ից 11:00: Արդեն 11:45 է, Դուք շարունակում եք հարցերին պատասխանել: Այո, նիստը վարողներին բարդ է ՀՀ նախագահին ասել՝ ժամանակը սպառվել է, բայց եթե ուզում ենք ունենալ նոր Հայաստան, օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»,- ասել էր ուսանողը: «Ներողություն, որ ուշացել էի, պարզապես հեռախոսազանգեր ունեի անելու, դրա համար ուշացա: Համաձայն եմ Ձեզ հետ: Ինչ վերաբերում է հարցուպատասխանի երկարելուն, հաճույք էի ստանում դահլիճի հետ շփումից»,- պատասխանել էր Արմեն Սարգսյանը:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am