Խոշոր հրդեհ Երևանում. Կրակն ամբողջովին սեփական տունը վերածել է մոխրակույտի. Մեծ թվով հրշեջներ ու քաղաքացիներ վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի դեմ

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային փողոցի թիվ 79 տանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը 2 մարտական հաշվարկով: Հրշեջները բնակիչների հետ վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ կարողացան նախ կանխել կրակի տարածումը, հետո արդեն մարել այն: Բարեբախտաբար՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն տան գրեթե բոլոր հարկերն ամբողջովին դարձել են ոչ բնակելի: Թե գույքը, թե տան ներսը ամբողջովին մոխրի է վերածվել: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի պարեկապահակային ծառայության ոստկանները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հոսանքազրկել են տունը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը մարելուց հետո պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է առաջին հարկի ողջ գույքը, բավականին լուրջ վնասներ է կրել երկրորդ հարկը գույքով և տանիքը: Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ ուժեղ ձայն են լսել, որից հետո տեսել են, թե ինչպես է տանիքից կրակ դուրս գալիս: Ահազանգել են 9-11 ու ասում էին, որ հրշեջները օպերատիվ են ժամանել, ու եթե նրանք օպերատիվ չժամանեին, կրակը տանից դուրս էր գալու, տարածվեր այգով, իսկ այգին ամբողջովին չոր խոտով է պատված, ու դրա արդյունքում մի քանի տներ էլ էին հրդեհվելու: Հարևանները նշում էին նաև, որ տան տերերը վանաձորցիներ են, ովքեր գտնվում են Վանաձորում ու կատարվածի մասին արդեն տեղեկացվել են: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, կպարզվի մի շարք փորձաքնություններից հետո: Սակայն հստակ է, որ գազի արտահոսք տանը չի եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am