Միտինգներ են անում, քոչարի են պարում՝ դրանք ժամանակ շահելու համար է․ Ամուլսարի խնդիրն ավելի խորքային է․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է՝ իր պաշտոնավարման ընթացքում երբեք հանքերի գործարկման հետ կապված ակցիաներ չեն եղել։ Մասնավորապես, խոսելով Ամուլսարի հանքարդյունաբերության մասին` Հրանտ Բագրատյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ այնտեղ «Լիդիան Արմենիա»-ի կողմից բարձրաձայնված 400 մլն ներդրումը կատարվել է հետագայում այն կրկնապատկելու ակնկալիքով։ Հրանտ Բագրատյանը վստահ էլ չէ, որ հենց 400 մլն է ներդրվել։ «Հնարավոր է` ավելի քիչ է դրել, ասում է` 400, և հետո, շատ հնարավոր է նաև, որ նա, օրինակ, աշխատավարձն էլ է ներդրում համարում, քանի որ ներդրրումը կարող է լինել նաև այդ տեսքով»,- ասում է Բագրատյանը։ Սա մի կողմից, մյուս կողմից էլ կա նաև էկոլոգիական խնդիր․ կան վնասներ և դրանք չեն չեզոքացվում։ «Սովորաբար, հանքը շահագործելիս՝ հասարակության ստացած օգուտը պետք է լինի բավարար՝ բնությունը վերականգնելու համար»,- ասում է նախկին վարչապետն ու հավելում, որ չկա օրենսդրություն, թե որքան պետք է օգուտ ստանա պետությունը և որքան կարող է ներդրվել բնությունը վերականգնելու համար։ Նրա որակմամբ՝ երկու տարի միայն անիմաստ խոսում են՝ համապատասխան օրենք ընդունելու և խնդիրն այս դաշտում կարգավորելու փոխարեն։ «Պետք է կանգնել ժողովրդի առաջ և ասել, որ աղտոտում չի լինի, ձորի էկոլոգիան չի կորի և տեղանքը կվերականգնվի: Եթե այս ամենը չկա, և «Լիդիան»-ը ոչ մի փաստարկ չի բերում, թե, օրինակ, ի՞նչ արժե 1 հա մաքուր անտառը, ապա ինչի՞ մասին է խոսքը»,- ասում է Հրանտ Բագրատյանը։ Նա նկատում է, որ Ամուլսարի հետևում կանգնած է եղել գործող նախագահ Արմեն Սարգսյանը, ով ինքն է հայտարարել, որ վաճառել է այդ ամենը։ «Չեմ հասկանում, թե պետական հանքը ո՞նց կարող էր վաճառել: Միտինգներ են անում, գնում է ակտիվիստների հետ քոչարի է պարում, ժպտում դեմքներին․․․ դրանք սուտ են, հասարակության ուշադրությունը շեղելու համար են։ Խնդիրը շատ խորն է․ էկոլոգիան, բնությունը, ջուրը թունավորվում են»,- ասում է Հրանտ Բագրատյանն ու վստահեցնում, որ խնդիրն արագորեն պետք է լուծվի և ոչ թե պետք է դադարներ տալ, ու նորից ընդհատվի խնդրի հանգուցալուծումը։ Նա նկատում է, որ խնդրի լուծումը դժվար է․ վարչապետ Փաշինյանը գործ ունի մի կողմից ժողովրդի դժգոհության, վտանգվող էկոլոգիայի, մյուս կողմից էլ՝ արտաքին ուժերի հետ, բայց ամեն դեպքում հույս է հայտնում, որ Փաշինյանին կհաջողվի գլուխ հանել այս ամենից։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am