Փաշինյանը, Թանգյանը և Մակունցը` Creative Armenia-ի մեկամյա հոբելյանին. «Սա պայքար էր բռնության մշակույթի և սիրո մշակույթի միջև»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Creative Armenia-ի խորհրդի անդամներ Սերժ Թանգյանը և Արսինե Խանջյանը, պետական պաշտոնյաներ, դեսպաններ ու հարյուրավոր հյուրեր Հայաստանի Ազգային պատկերասրահի դահլիճում տոնում էին այս ուշագրավ կազմակերպության առաջին տարեդարձը։ Creative Armenia-ն նորարարական արվեստի գլոբալ հիմնադրամ է հայ ժողովրդի համար։ Ծրագրերի տնօրեն Տաթևիկ Մանուկյանը խոսեց կազմակերպության գլխավոր նպատակի իրականացմանը միտված ուղղությունների մասին` հայտնաբերել, աջակցել, ստեղծել արտադրանք ու խթանել տաղանդավոր արվեստագետներին ու նրանց գործերը արվեստի բոլոր ճյուղերում: Իսկ հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը ներկայացրեց զարգացող «մշակութային կոալիցիան», որը պատրաստակամ է արվեստին Հայաստանում մոտենալու առավել լրջորեն և ռազմավարական տեսանկյունից: Նա ի նկատի ուներ հիմնադիր գործընկեր JHM բարեգործական հիմնադրամը, հաղորդակցության գծով գործընկեր Ucom-ը և ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Վերջինիս հետ Creative Armenia-ն շաբաթներ առաջ ստորագրեց մասնավոր-պետական համագործակցության հուշագիր` վերակենդանացնելու արվեստն ու կառուցելու ստեղծարար արդունաբերության ոլորտը: «Շատ ուրախ եմ, որ հաջողվեց մեր համագործակցությունը», - ասաց նախարար Մակունցը: «Հաջողություն եմ մաղթում մեր գործին, և ամենամեծ նվիրումով ենք աշխատելու` վառ պահելով ստեղծարար միտքը»: Տոնական միջոցառումը ծառայեց նաև որպես հարթակ՝ հայտարարելու նոր համագործակցության մասին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հետ։ Creative Armenia - AGBU Fellowship-եր նոր ծրագիրն ուղղված է նորարար տաղանդավոր արվեստագետներին արվեստի բոլոր ոլորտներում։ Այս մեկամյա  fellowship-երն առաջարկելու են ֆինանսավորման, խորհրդատվության և աջակցության փաթեթ բացառիկ ստեղծարար արվեստագետների համար։ ՀԲԸՄ-Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը տվեց հայտերի ընդունման մեկնարկը՝ creativearmenia.org/fellowships և agbu.org/creativearmenia կայքերում: Ամենաթեժ պահին բեմ բարձրացավ ռոք-աստղ Սերժ Թանգյանը և խոսեց «մշակութային հեղափոխության» մասին՝ ներկայացնելով իր՝ նախորդ տարվա Creative Armenia-ի հետ համատեղ նախաձեռնած «7 նոտա» երաժշտական մարտահրավերի հաղթողին։ Ավելի քան 60 երկրներից եկած հազարավոր հայտերից երկու հաղթողների միջև կիսվեց 5,000 ԱՄՆ դոլար դրամային մրցանակը։ Եվ նրանցից մեկը՝ Մարիամ Պետրոսյանը, որը այստեղ՝ դահլիճում էր, կատարեց իր հուզիչ ստեղծագործությունը։ Եվ վերջում, բնականաբար, այս հեղափոխության առաջնորդը հրավիրվեց եզրափակիչ խոսք ասելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց հեղափոխության կենսական նշանակության մշակութային ասպեկտի մասին, որ բացահայտվեց Հայաստանում: «Սա պայքար էր բռնության մշակույթի և սիրո մշակույթի միջև», ասաց նա: «Եվ սիրո մշակույթը հաղթեց»: by Mediamax1.jpg by Mediamax2.jpg pr5.jpg pr4.jpg pr6.jpg pr8.jpg  

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am