ՊՆ նախկին փոխնախարար Միրզաբեկյանին մեղադրանք կառաջադրվի՞

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի և «Ավտոմատիկա» ընկերության միջև տարիներ շարունակ պայմանագիր է կնքվել, սակայն ընկերությունը պայմանագրային պարտավորություններն այդպես էլ պատշաճ չի կատարել: Պարզվել է, որ դեռևս 2007թ. Պաշտպանության նախարարությունը, ի դեմս պատվիրատուի ներկայացուցիչ ՀՀ ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի և «Ավտոմատիկա» ՓԲԸ-ի, ի դեմս ընկերության տնօրեն Զավեն Թումանյանի միջև պայմանագիր է կնքվել:

Մասնավորապես, 60 միավոր ՕՍԱ-ԱԿ բլոկների վերանորոգելու նպատակով որպես կանխավճար ՊՆ-ի կողմից ընկերության հաշվին փոխանցվել է 12.000.000 ՀՀ դրամ, սակայն նշված պայմանագրի շրջանակներում ընկերությունում պայմանագիրը չի գրանցվել, զիններկայացուցիչը չի ծանուցվել, պատվեր չի բացվել և աշխատանքներ չեն կատարվել:
Միևնույն ժամանակ ձևավորվել է հանձնաժողով և կազմվել է հանձնման-ընդունման արձանագրություն, որ կատարված աշխատանքները ընդունվել են, և պատվիրատու ՊՆ փոխնախարար Ա.Միրզաբեկյանը հաստատել է, ինչից հետո էլ ընկերությանն է փոխանցվել պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը՝ 12.000.000 ՀՀ դրամը: Սակայն պարզվում է, որ ընդհանուր 24.000.000 ՀՀ դրամը, որը փոխանցվել է ընկերությանը, ծախսվել է ոչ նպատակային, այլև՝ ընկերության այլ կարիքների համար: Բացի նշվածը, Պաշտպանության փոխնախարար Ա.Միրզաբեկյանի և «Ավտոմատիկա ընկերության տնօրեն Զ.Թումանյանի միջև ևս մեկ պայմանագիր է կնքվել՝ Պ-18 ՌԼԿ-ի ընդունիչ կայանի պատրաստման նպատակով: Այս անգամ պայմանագրային գումարը կազմել է 35.000.000 ՀՀ դրամ, սակայն որպես կանխավճար ՊՆ-ի կողմից ընկերության հաշվին փոխանցվել է 17.500.000 ՀՀ դրամ: Սահմանված ժամկետում ընկերությունը չի հասցրել կատարել խոստումը և ՊՆ պայմանագրով նախատեսված մնացած գումարը չի փոխանցվել ընկերությանը: Շուրջ մեկ տարի անց նոր պայմանագիր է կնքվել այս անգամ ընկերության նոր տնօրենի հետ, ով ստանձնել է կատարել պայմանագրային պարտավորությունները, իսկ կատարված աշխատանքների դիմաց պայմանագրային գումարը կազմել է 85.000.000 ՀՀ դրամ ներառյալ նախորդ պայմանագրով չփոխանցված գումարը: Սակայն այս դեպքում էլ ընկերությունը պարտավորությունները չի կատարել: Փաստինֆոյի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am