Ադրբեջանը խավարի մեջ. ներիշխանական մահափորձ

«Ադրբեջանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը երկրում և ի վիճակի են ապահովել երկրի ու քաղաքացիների անվտանգությունը, կյանքի բնականոն ռիթմը», նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը` մեկնաբանելով երկրում վերջին 48 ժամերին տեղի ունեցած իրադարձությունները: Խոսքը, մասնավորաբար, Ադրբեջանի տարածքի մի զգալի մասի մեկը մյուսին հաջորդած երկու հոսանքազրկումների, ապա նախօրեին երեկոյան երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Գյանջայի քաղաքապետի դեմ իրականացված անհաջող մահափորձի մասին է: «Մի շարք ընդդիմադիր շրջանակներ լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի միջոցով նպատակաուղղված կերպով օգտվեցին այն հանգամանքից, որ «Ադրբեջանական ջերմաէլեկտրակայանում» վթար է տեղի ունեցել, իսկ Գյանջայում` հարձակում բարձրաստիճան պաշտոնյայի վրա` փորձելով բնակչության շրջանում զանգվածային դժգոհություն և երկրի կայունությունը խաթարող տրամադրություններ առաջացնել»,- նշված է Իլհամ Ալիևի աշխատակազմի հայտարարության մեջ: Ադրբեջանի բնակչությունը, իսկապես վերջին մի քանի օրերին դժգոհության լուրջ պատճառներ ունի: Երեքշաբթի երեկոյան երկրորդ անգամ 24 ժամվա ընթացքում հոսանքազրկվեց երկրի մեծ մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքուն: «Եթե նախորդ գիշեր պատճառը Մինգեչաուրի ՀԷԿ-ի 6-րդ բլոկում տեղի ունենցած վթարն էր, ապա այս անգամ, ըստ պաշտոնական վարկածի, շարքից դուրս է եկել էլեկտրակայանի 7-րդ բլոկը»-, հաղորդեցին ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվի մետրոյի բոլոր կայանները դադարեցրել էին աշխատանքը հոսանքազրկման պատճառով: Գիշերը հայտնի դարձավ Ադրբեջանում մասշտաբային հոսանքազրկման մասին, այն բանից հետո, երբ երկրի կենտրոնում գտնվող Մինգեչաուր քաղաքի էլեկտրակայանում պայթյուն է եղել, որին հետևել է հրդեհը: «Ազերէներջի» ընկերության ղեկավար Էթիբար Փիրվերդիևը հայտնել էր, որ վթարի պատճառը սաստիկ շոգն է: Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահը միջադեպի մեղավորներին և պատճառները հայտնաբերելու կոչված պետական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: Ինչ վերաբերում է Ադրբեջանում վերջին ժամերին տեղի ունեցած մյուս արտակարգ պատահարին` Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ իրականացված մահափորձին, ապա այստեղ ևս առայժմ բազմաթիվ անպատասխան հարցեր կան: Վելիևն ու նրա թիկնապահը հրազենային վնասվածքներ են ստացան նախօրեին երեկոյան` քաղաքապետարանի շենքի առջև: Ներքին գործերի նախարարության և Պետանվտանգության ծառայության համատեղ հայտարարության համաձայն՝ քաղաքապետի դեմ մահափորձն իրականացրել է Գյանջայի բնակիչ Յունիս Սաֆարովը, որին տեղում զինաթափել ու ձերբակալել են: Վելիևն Ադրբեջանի ամենաազդեցիկ պաշտոնյաներից է, նրա հարազատ եղբայրը` Խանլար Վելիևը, 2005 թվականից ի վեր զբաղեցնում է երկրի զինդատախազի պաշտոնը: Ադրբեջանական իշխանությունները, սակայն, պնդում են, որ տեղի ունեցածը ոչ թե ահաբեկչական գործողություն էր, այլ քրեական ենթատեքստ ունեցող միջադեպ, այդ մասին վհատեցնում է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը: Ինչևէ, Ադրբեջանում բացի հոսանքազրկումներից, Մինգեչաուրի ՀԷԿ-ի 6-րդ բլոկում տեղի ուենցած վթարից, ակնհայտ է, որ ներքաղաքական իրավիճակը բավական լարված է, և իշխանություններն իրենց քայլերով դա արդեն չեն էլ կարողանում թաքցնել, թեև նրանք հասարակությանը հանդարտեցնելու ու «իրավիճակը վերահսկելու» վերաբերյալ գործողություններ են շարունակաբար ցուցադրում: Շատերն են կարծիք հայտնել, որ Ադրբեջանում ներիշխանական տարբեր թևերում սուր պայքար է ընթանում, որը թեև ակնառու չէ, բայց ներսից բավական խորքային է: Գուցեև Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ իրականացված մահափորձը հենց ներիշխանական այդ «գզվռտոցի» արդյունք է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am