Ռուս-ադրբեջանական հարվածներն ու հայկական անգործությունը

ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում օրեր առաջ ասել է, թե «Հայաստանը պետք է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները վերադարձնի Ադրբեջանին»: Հիշեցնենք, որ Դմիտրի Սավելևը և մի քանի ռուս հասարակական-քաղաքական գործիչներ այցելել էին Լալե Թեփեի բարձունքի ադրբեջանական դիրքեր: Արցախի հետ կապված ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունները չեն համապատասխանում ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշմանը, ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Դմիտրի Սավելևի հայտարարությունը: «Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի խորհրդարանի պատգամավորները բավական չափահաս ու ինքնուրույն մարդիկ են և պետք է պատասխանատու լինեն իրենց հայտարարությունների համար: Ակնհայտ է, որ ֆորմալ առումով ոչ ոք լիազորություն չի տվել պարոն Սավելևին նման հայտարարություններ անելու: Ռուսաստանի պաշտոնական դեմքերի կողմից «Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները առանց նախապայմանների տալու» մասին որևէ այդպիսի բան երբևէ չեմ լսել: Պարոն Սավելևի հայտարարությունները ոչ կոմպետենտ են»,-ասել է Զատուլինը: Նա նշել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է զարգացնել, սակայն այսօր ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը մի քանի կարգով ավելի բարձր է, քան Ադրբեջանի հետ. ՌԴ-ն և Հայաստանը ԵԱՏՄ կառույցում ենք, միասին են ՀԱՊԿ-ի շրջանակում: «Ես մտահոգությամբ եմ հետևում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությանը: Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները չպետք է ուղղված լինեն Հայաստանի նկատմամբ մեր դաշնակցային պարտավորություններին դեմ: Ռուսաստանն այսօր հստակ դիրքորոշում ունի այն մասին, որ բանակցությունները շարունակվեն և ոչ մի դեպքում ռազմական գործողությունները չվերսկսվեն: Հրադադարի ռեժիմը մեծ ջանքերի շնորհիվ է ձեռքբերվել»,-հավելել է Զատուլինը: Առհասարակ, Դմիտրի Սավելևի հայտարարությունները նորություն չեն: Նա պարբերաբար, տարիներ շարունակ ադրբեջանական կայքերում հանդես է գալիս նույն ուղերձով՝ «անհրաժեշտ է ազատել Ղարաբաղին հարակից 7 շրջանները» և այլն: Պարզ է, որ նա դրա համար ստանում է «աշխատավարձ»: Երկու տարի առաջ օրինակ Սավելևը հարցազրույցների մեկում էլ ասել էր, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները միայն զարգանալու են. «Դա ևս մեկ նշանակալից հաստատումն է նրա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները միայն զարգանալու են, չնայած մեզ գժտեցնելու բոլոր փորձերին»: Ու որքան էլ ռուսաստանցի հայամետ գործիչներ փորձեն «փրկել իրավիճակը», միևնույն է, հանդես եկող Սավելևը Ադրբեջան-Ռուսաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար է, ՌԴ Պետդումայի պատգամավոր: Այստեղ առավել կարևոր է հարցը, թե պաշտոնական Երևանն ինչպես է գործում այլոց հետ հայամետ քաղաքականության լոբբինգի հարցում: Այստեղ է որ մենք անելիք ունենք: Սակայն առայժմ, ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, այնպես էլ հիմա Հայաստանի ԱԳՆ-ն զբաղված է ռուս պաշտոնյաների ու լրագրողների ադրբեջանամետ հայտարարությունները սրբագրելով, ամեն անգամ ներկայացնելով, թե՝ ռուս պաշտոնյան դա չի նկատի ունեցել, կամ՝ ռուս լրագրողը կոմպետենտ չի եղել, չի հասկացել, թե ինչ հարց է տալիս... Եվ այսպես շարունակ: Սա ուղղակի անգործություն է պաշտոնական Երևանի կողմից ու նաև ռուսական հարվածները ծածկելու վտանգավոր փորձեր: Երեկ օրինակ տեսակետ է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը Tert.am-ին մեկնաբանել է հայտնի ադրբեջանամետ Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը, թե ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացում գոյություն է ունեցել «հինգ շրջանների» փոխանցման մասին պայմանագիր: Դուգինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի բանակցային հինգ շրջանների փոխանցման մասին պայմանագիրը գոյություն ունի՝ հավելելով, որ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական և թե՛ ռուսական մամուլում հինգ շրջանների փոխանցման նախագիծը ադեկվատ կերպով չի մեկնաբանվում: «Այդ ինֆորմացիան բացարձակ չի համապատասխանում իրականությանը։ Վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչ է հանդիսացել այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացած տարրերն ածանցյալ են։ Հայաստանն այս տարիների ընթացքում բազմիցս է հայտարարել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման իրացման և անվտանգության երաշխավորման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Այլ կարգի մտավարժանքները, մեկնաբանությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ ուղղակի անհեթեթություն են», հակադարձել է Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Իսկ գուցե մերոնք փորձեն հասկանալ, թե ինչու՞ են ռուս-ադրբեջանական հարվածները սկսել այս փուլում այսքան ինտենսիվանալ... Թամար Բագրատունի

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am