«58 բացահայտում 2 ամսում, գինը՝ 21 մլրդ դրամ». ԻՔՄ

Բյուջետային մուտքերն աճում են, գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության անդամ Ռաֆայել Աֆրիկյանը: «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պաշտոնավարման 2 ամսվա ընթացքում հասցրել է բյուջետային մուտքերի բարձր աճ գրանցել։ Ընդ որում, աճը գրանցվել է ոչ այնքան հարկերի հավաքագրման, որքան ձեռնարկված հակակոռուպցիոն գործողությունների հաշվին։ Այժմ դիտարկենք մայիսի 8-ից մինչ օրս բացահայտված չարաշահումներն ու յուրացումները և գնահատենք դրանց ազդեցությունը պետական բյուջեի վրա։ 58 բացահայտում 2 ամսում, գինը՝ 21 մլրդ դրամ 2018 թվականի մայիսից մինչ օրս ուժային, քննչական և հարկային մարմինների կողմից բացահայտվել է ընդհանուր առմամբ 58 չարաշահման դեպք, ավելի քան 21 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ։ Այս ցուցակում են այնպիսի աղմկահարույց գործեր, ինչպիսիք են «Երևան սիթի» առևտրային ցանցը (7,2 մլրդ), «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության չարաշահումները (3,3 մլրդ), գյուղատնտեսության ոլորտում չարաշահումները (1,4 մլրդ), «Սպայկա» ընկերությունը (2 մլրդ) և այլն։ Այս ցանկում, սակայն, ներառված չեն այն բացահայտումները, որոնց հետ կապված պետությանը հասցված վնասի չափը դեռ հայտնի չէ (Մանվել Գրիգորյան, Վաչագան Ղազարյան, «Երևան» հիմնադրամ և այլն)։ Նկատենք, որ վերոնշյալ 21 մլրդ դրամի մոտ 25 տոկոսը՝ 5 մլրդ դրամը, հունիսի 26-ի դրությամբ արդեն իսկ վերադարձվել է պետական գանձապետարան։ Հարկերի հավաքագրման աճ 1 ամսում, գինը՝ 2 մլրդ դրամ 2018 թվականի մայիս ամսվա ընթացքում փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը. պլանավորված 109 մլրդ դրամի փոխարեն՝ մայիսին միասնական գանձապետական հաշվին մուտք է եղել 111 մլրդ դրամ։ Այսինքն, ի հեճուկս փորձագետների այն կանխատեսմանը, թե «անցումային ժամանակահատվածում դիտվելու է հարկային մուտքերի նվազում», այսօր կարող ենք փաստել, որ արձանագրվել է 2 մլրդ դրամի աճ։ Եվրոմիության հայտարարությունը Հայաստանում Եվրոմիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ևս հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ «Մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ Եվրոմիությունն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին այդ հարցում։ Հիշեցնենք, որ Եվրոմիությունը դեռևս 5 տարի առաջ Հայաստանին 15 մլն եվրոյի դրամական աջակցություն էր հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ստեղծել և ղեկավարում էր կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը, որևէ շոշափելի արդյունք այդպես էլ չգրանցեց», գրում է Ռաֆայել Աֆրիկյանը:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am