«Սոցցանցերի գետը» կարող է բերել թե՛ կեղտոտ և թե՛ մաքուր ջրեր

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Վերջերս մասնակցեցի մի հանդիպման, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն էին հայտնում այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն նոր Ընտրական օրենսգրքի՝ մեզ վերաբերող կետերը: Հնչած մտահոգություններից մեկն այն էր, որ ընտրությունների ժամանակ հայտնվում են «կեղծ» կայքեր և «կեղծ» լրագրողներ, որոնք ստեղծվում են հենց այդ կարճ ժամանակահատվածի համար: «Կեղծ» կայքերը զբաղվում են իրենց հովանավորող քաղաքական ուժի քարոզչությամբ, իսկ «կեղծ» լրագրողները գնում են ընտրական տեղամասեր ոչ թե լուսաբանելու, այլ «ակտիվիզմով» զբաղվելու համար: Գործընկերներիս մտահոգությունը, ինչ խոսք, տեղին է: Բայց ես ինձ թույլ տամ ասելու մի բան, որը, հավանաբար, կհակասի մեծամասնության տեսակետին՝ նման հարցերում կարգավորումներ առաջարկելն այս պահին անիմաստ է: Փաստարկներս երկուսն են: Առաջին. ինչի՞ համար է պետք կարգավորել գետի միջով անցնող խողովակը, երբ մի հսկայական գետ է հոսում առանց որևէ կարգավորման: Նկատի ունեմ, բնականաբար, ֆեյսբուքն ու յութուբը: Այս կամ այն գրառման կամ տեսագրության դիտումները կարող են մի քանի անգամ գերազանցել ցանկացած կայքի հրապարակման և ցանկացած հեռուստատեսության հաղորդման դիտողների թիվը: Եվ այստեղ խոսել պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական կամ մարդկային էթիկայի մասին` պարզապես ավելորդ է: Ցանկացած թեկնածու, ընտրող, դիտորդ, վստահված անձ կարող է կատարել տեղեկատվություն, մեկնաբանություն պարունակող գրառում կամ դնել տեսագրություն, և այսպիսով «կեղծ-անկեղծ», «լրատվամիջոց-ոչ լրատվամիջոց» բաժանումը պարզապես վերանում է: Ես չեմ ասում, որ «սոցցանցերի գետը» միայն բացասական երևույթ է՝ ինչպես ցանկացած գետ, այն կարող է բերել թե՛ կեղտոտ և թե՛ մաքուր ջրեր: Նույնիսկ չեմ պնդում, որ այդ գետի վրա հնարավոր չէ որոշակի «զտիչներ» դնել: Պարզապես մի քանի ամսվա ընթացքում և առաջիկա արտահերթ ընտրությունների համատեքստում դրա վրա ժամանակ և ջանքեր ծախսելն է անիմաստ: Երկրորդ փաստարկս ավելի ընդհանրական է: Կարելի է լինել մասնագիտությամբ լրագրող, աշխատել տարիների պատմություն ունեցող լրատվամիջոցում, բայց զբաղվել կուսակցական քարոզչությամբ, «ակտիվիզմով» և տարածել կեղծ լուրեր: Կան լրատվամիջոցներ, լրագրողներ կամ պարզապես մարդիկ, որոնք մտածում են իրենց հեղինակության մասին, կան՝ որ չեն մտածում: Եվ հեղինակություն ձեռք բերելու միջոցները, ինչպես նաև հեղինակություն հայցելու թիրախ սոցիալական շերտերը նույնպես տարբեր են: Այս երկու տասնամյակների ընթացքում ինձ հետ, օրինակ, բավականին հաճախ է պատահում, որ մարդիկ կանգնեցնում են փողոցում և ասում՝ «Աբրահամյան ջան, լավ ես խոսում, բայց մի քիչ ավելի շատ հուպ տուր»: Ժպտում եմ, ձեռքը սեղմում եմ և անցնում: «Հուպ տվողները» շատ են: Մանավանդ` հիմա»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am