ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին մեկնելու է Արցախ։ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո նա չէր եղել ծննդավայրում։
Բաբայանի գրասենյակից 7or.am-ին տեղեկացրին, որ այցի նպատակն է պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը։
Մեր այն հարցին, թե կա՞ արդյոք այցի քաղաքական ենթատեքստ, պատասխանեցին, որ ոչ․ «Նա վաղուց չէր եղել Արցախում և այցը դրանով է պայմանավորված»։
Ինչ վերաբերում է Բաբայանի դիրքորոշմանը Արցախում առկա քաղաքական իրավիճակին ու հետագա գործընթացներին, մեզ փոխանցեցին, որ մեկուսարանից դուրս գալուց անմիջապես հետո նա իր տեսակետներն այդ թեմայով հայտնել է և ավելացնելու բան չկա։
Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը